Դու չես անհանգստանում, թե ինչ են մյուսները մտածում քո մասին: Այսպես դու թույլ չես տալիս, որ ինչ-որ մեկը փչացնի տրամադրությունդ:

Դու միշտ ամեն ինչում դրականն ես նկատում: Ո՛չ, դու վարդագույն ակնոցներով չէ, որ նայում ես աշխարհին, պարզապես դու հասկանում ես, որ իրականում, որքան էլ ամեն ինչ դժվար ու վատ լինի, յուրաքանչյուր տեղ միշտ դրական ինչ-որ բան կա և դու դա նկատում ու գնահատում ես:

Դու միշտ ընկերական ու դրական ես: Այդ է պատճառը, որ դու դեպի քեզ ես ձգում բոլորին:

Դու հաճախ ես ժպտում: Այն, որ ժպիտի հետ օրն ավելի պայծառ է դառնում, դեռ մանկուց գիտենք, և դա ճշմարտություն է:

Դու սովորել ես ապրել ներկայով: Դու չես տարվում անցյալի հիշողություններով ու շարունակ ապրում անցյալով, ոչ էլ այնպիսի պլաններ ես կազմում ապագայի համար, որոնք շեղում են քեզ այսօրվա հրաշալի օրից:

Դու հեռու ես վանում քեզնից տհաճությունները: Այո՛, տհաճությունները միշտ էլ պատահում են, դա կյանքի օրենքն է, սակայն դու սովորել ես չկառչել դրանցից ու մոռանալ դրանք, որովհետև գիտես, որ այդպես ավելի լավ է:

♦ Դու ծիծաղում ես վախերիդ դեմքին: Դու պարզապես ծիծաղում ես այն բաների վրա, ինչը մյուսներին վախեցնում է, այսպիսով օգնելով թե՛ քեզ, թե՛ մյուսներին հաղթահարել դժվարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել