Այս էլ, որերորդ անգամ առողջ երևույթը հասցրվում է 0-ի: Վերջերս Հայաստանում տարածվեց «Սարցե Դույլ» կոչվող ֆլեշմոբը, որի գաղափարն իրականում շատ պարզ էր ու խորը: Այդ ֆլեշ մոբով մարդիկ ցույց էին տալիս աշխարհին, որ պետք է սթափվել և միասնական լինել, դա ոչ միայն հիվանդության դեմ պայքար էր այլ իրար չոչնչացնելու կոչ էր ու դա այն օրերին էր թափ հավաքում Հայաստանում , երբ եզդիների ցեղասպանությունն էր տեղի ունենում: Մենք կոչ էինք անում, որ եզդիներին չկոտորեն ու պատկան մարմիններին էինք դիմում, բայց միաժամանակ էժանացնում էինք այն կոչը որը պարունակում էր այդ ֆլեշ մոբը:

Հիմա էլ 10 գիրք գրելու ֆլեշմոբն է հավասարեցվում 0-ի: Հավատացեք իմաստով ԲՈՑԵՐ անելու համար էլ է պետք գրքեր կարդալ: Հիմա ում հարցնես կասի, որ գիրք քիչ են կարդում, գրադարանների խնդրով կմտահոգվի, սերունդների անհավասարության ու եսիմ ինչի մասին կխոսի, բայց երբ բանը հասնում է գործին ու նրան, որ յուրաքանչյուրս պետք է մեզանից սկսենք, այդ ամենը մոռանում ենք ու սկսում ենք ԲՈՑԵՐ անել: Եթե այս ամենը չեժանացվի գիրքը գուցե վերադառնա մեր կյանք ու գրադարանների խնդիրն էլ լուծվի՞: Բայց սա այսպես էլ կմնա հարց ու չենք իմանա պատասխանը մինչ այն պահը, երբ մի հատ սառը ջրով սթափվենք ու սկսենք գրքի մեջ եղած հումորները կարդալ:

Հ.Գ. Գիրք կարդալը մշակույթ է, մի աղավաղեք գիրք կարդալու մշակույթը,,,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել