ՀՀ արտաքին պարտքը հերթական անգամ մեծացավ: Ցավոք, այս կառավարության գործելաոճն էլ չփոխվեց, ինչի վառ ապացույցն էր այսօր առավոտ կանուխ ԱԺ բերված վարկային համաձայնագրերի հերթական փաթեթը, որոնցով միայն այսօր Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ևս 44մլն դոլար վարկային պարտավորություն: Ես իմ ելույթներում, իհարկե, կանդրադառնամ դրանց, սակայն կուզեի հասարակության ուշադրությունը սևեռել «Սոցիալական վարչարարության երկրորդ ծրագիր» կոչվող՝ 13,9 մլն դոլար նոր վարկային համաձայնագրի վրա, որը տրվում է Հայաստանին 25 տարի ժամկետով:
Արդյո՞ք ընդունելի է, որ Հայաստանի տնտեսության աղետալի վիճակի, արտագաղթի և հսկայական արտաքին պարտքի պայմաններում մեր կառավարությունը շարունակում է անիմաստ ավելացնել մեր սերունդների վրա դրվող արտաքին պարտքը: Նշեմ նաև, որ այս վարկային համաձայնագրի շրջանակներում միայն 1.1 մլն դոլար նախատեսված է ծախսել խորհրդատվական ծառայությունների համար: Դժվար չէ գուշակել, թե իրականում ինչի համար են ծախսվում նման գումարները: Արդյո՞ք ՀՀ քաղաքացին տեղյակ է, որ օր օրի և առանց իր համաձայնության սոցիալական ծառայությունների վերլուծության, մոնիթորինգի և այսպես կոչված ծառայությունների բարելավման համար մենք բոլորս շալակեցինք ևս 14 մլն դոլար վարկային պարտավորություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել