Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները ծառայում են որպես նրա իշխանության վերարտադրման գործիք։ Մենք այս պահին գտնվում ենք Սահմանադրությունը պաշտպանողների դերում: Մենք ուզում ենք պահպանել Սահմանադրության այն երաշխիքները, որ իշխանությունը նորից չվերարտադրվի. Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու համոզիչ փաստարկներ չեն ներկայացնում այս փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը, ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

« ՀՀ Սահմանադրությունն իր բոլոր թերություններով ու առավելություններով երաշխավորում է, որ Սերժ Սարգսյանը չի լինի այս երկրի ղեկավար 2018թ-ից հետո։ Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի շուտ այդ հարցը լուծել, բայց սահմանադրական երաշխիք կա, որ 2018թ-ից հետո չի լինի։ Սա նաև շատ կարևոր է նրանով, որ Սերժ Սարգսյանի շուրջ հավաքված թիմը, եթե չունի երաշխիք, որ Սերժ Սարգսյանը լինելու է իշխանության գլուխ՝ ինքը սկսում է քայքայվել, որովհետև ինքը նոր «պապաների» փնտրտուքի մեջ է ընկնում, նոր հեռանկարներ պետք է փնտրի և այլն և այլն, բայց ամենակարևորն այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որ առաջարկում է Սերժ Սարգսյանը, ուղղված են բացառապես մի խնդրի լուծմանը՝ իշխանության վերարտադրմանը ու Սահմանադրության այդ արգելքը հաղթահարելուն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել