Gi Tadek

Մտորումներ ՀԲ-ի ու նրա գործառույթների մասին... 
Բանակի հայեցակարգը պետք է ոտքից գլուխ փոխել: Պետք է հրաժարվել այդ ծառա բառահիմքով ծառայելու հայեցակարգից: Պետք է հարցը ձևակերպել այսպես. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 19 տարին լրանալուն պես պետության հաշվին, զորանոցային պայմաններում 1.5 տարով ստանում է ռազմական ուսուցում: Նրան որակյալ մասնագետները սովորեցնում են 3 խումբ դիսցիպլիններ:
1-ին խումբը նվիրված կլինի ժամանակակից մարտերի վարման տակտիկային և ստրատեգիային,
2-ը՝ ժամանակակից զինատեսակներին,
3-րդ խումբը՝ մարմնակրթությանը, հայոց պատմությանը, Հայկական լեռնաշխարհի ու Հայաստանի Հանրապետության աշխարհագրությանը: Ուսուցման 1 տարին լրանալուց հետո պետք է սովորողները մասնագիտանան ուրևէ ուղղությամբ (օր՝. ՀՕՊ, հակահետախուզություն, հրետանի և այլն): Ուսուցման կուրսը կուղեկցվի դաշտային պրակտիկ գործողություններով, դասընթացը սկսվելուց 6 ամսից ոչ շուտ: Դասընթացը ավարտելուց հետո սովորողները կհանձնեն քննություններ նշված խումբ դասընթացներից և կստանան ռազմական կրթության մասնագիտական վկայագիր՝ զինգրքույկի տեսքով: Առանց այդ վկայագրի պետք է բացառել նրանց հետագա քաղաքացիական կարիերան ՀՀ տարածքում: Իսկ բանակային մարտակազմը պետք է համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց հետ պայմանագիր կկնքվի ըստ իրենց որակավորման մակարդակի և պահանջվածության: Պետության անվտանգության խնդիրներով զբաղվող անձնակազմը պետք է պարտադիր պրոֆեսիոնալ լինի (և ոչ պակաս 25 տարեկան): Սովորողները մարտական առաջադրանքներ կարող են կատարել միայն պետության անվտանգության հետ կապված արտակարգ իրավիճակներում և բացառապես արտաքին վտանգի դեպքում: Պետք է փոխել նաև գործող բանակի հայեցակարգը, վաղուց ժամանակն է հրաժարվել բանակի սովետական հայեցակարգից:
Կառուցվածքային առումով ներկայիս հայկական բանակը սովետական բանակի փոքրացված, ընդ որում խիստ անարդյունավետ մոդելն է: Հայկական բանակի տարբերիչ հատկանիշը այլ բանակներից պետք է լինի նրա սկզբունքային այլ կառուցվածքը: Այն պետք է լինի՝ ՎԱՂ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ (раннего оповещения): Այս հայեցակարգը ենթադրում է, որ ՀԲ-ի կառուցվածքում ամենաառաջնային նշանակություն ունեցող ստորաբաժանումները պետք է լինեն օդային և ցամաքային հետախուզությունը: Այդ տեսանկյունից մենք բացառիկ ազգ ենք, քանի որ տիրապետում ենք հսկայական ռեսուրսների: Աշխարհի գրեթե ցանկացած պետությունում հայեր են ապրում: Այսպիսի ՍՓՅՈՒՌՔ ունենալու պայմաններում այդ հսկայական ներուժը չօգտագործելը ամենաքիչը բացառիկ տգիտության արդյունք է, եթե ավելին չասենք: Մենք Իսրայելից ծով սովորելու բաներ ունենք, հատկապես բանակ կառուցելու առումով, եկեք սովորենք, ինչու՞ չենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում: Մինչև ե՞րբ պետք է մեծ-մեծ ու դատարկամիտ բրթենք:
Հ.Գ. մի փոքր պարզաբանում տամ. Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը՝ (цель)-ը մենք պետք է հայտնաբերենք և չեզոքացնենք նախքան Հայաստան հասնելը: Այսինքն, մեր բանակի հիմքը պետք է լինեն ոչ թե կիսագրագետ ու ագրեսիվ զինվորականները, այլ ինտելեկտուալները ու գերժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված սարքերը: Ինչ վերաբերվում է ռուսների S-300-ին՝ ապա նա (цель)-ը կոչնչացնի միայն այն ժամանակ, երբ այն կլինի մեր գլխավերևում: Այ՛, հենց դա էլ պետք է կանխել: Հայաստանի շուրջը պետք է ստեղծել անվտանգության մի քանի գոտիներ՝ մինչև անգամ 1-2 հազ. կմ շառավղով, որտեղ ընթացող գործընթացների մասին մենք պետք է մանրակրկիտ տեղեկացված լինենք: Մենք պետք է իմանանք, օրինակ, թե ո՞ր օդանավակայանից է օդ բարձրանում Հայաստանի անվտանգությանը սպառնացող օբյեկտը և ժամանակ ու հնարավորություն ունենանք այն չեզոքացնելու, անգամ այլ պետության օդային տարածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել