Շատ էլ օրինաչափ էր, որ Շանթին ու իր համախոհներին յոթ և ավելի տարիների պատիժ են տալիս: Իրենց միակ ընդդիմադիր, ոչ իշխանական, այլընտրանք և հազար ու մի չգիտեմ ինչ համարողները անցած տասն ամիսների ընթացքում միայն ձկան լռություն պահպանեցին: Եվ սա այն դեպքում, երբ ԱԺ-ում միայն նախկին երեք քաղբանտարկյալ պատգամավոր կա, որից միայն մեկին է մտահոգել Շանթենց ճակատագիրը: 2008թ. ում ասես՝ նախկին կոռումպացված ու ոչ բարի համբավ ունեցողներին էլ ճանաչեցին քաղբանտարկյալ: Գիշեր-ցերեկ մարդիկ պայքարում էին նրանց ազատության համար, մեր նյարդերի, առողջության գնով, ոստիկանների հարվածների տակ կարողացանք հասնել նրանց ազատությանը, ոչ այն բանի համար, որ գժվում էինք իրենց սիրուն աչքերի համար կամ հիացած էինք իրենց երբեմնի գործունեությամբ: Իսկ Շանթն ու իր ընկերները միայն իրենց են նվիրաբերել Հայրենիքին, դա՛ է ասում իրենց ողջ կենսագրությունը, և քաղաքականություն էլ չեն մտել ջիպ, պաշտոն ձեռք գցելու կամ թալանի համար: Այսօր Ալեք Պողոսյանի հինգ երեխաներն ու մայրը, կինն էլ են ապրում չնչին նպաստով: Ամաչե՛ք, հիշե՛ ք ձեզ նախկին քաղբանտարկյալ կամ ընդդիմադիր համարողներ, որ այսօր լռել ու մի կողմ եք քաշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել