А знаете ли вы? (Часть 2)

- Զատկի կղզու հսկա քարե արձանները՝ Մոաիները, որոնց ծագումը մինչ օրս էլ առեղծված է, ի հեճուկս տարածված ընկալման՝ դեմքերով ուղղված են ոչ թե դեպի ծովը, այլ դեպի կղզու խորքը:

- «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» լեգենդար ֆրազն իրականում հոինել է Ուիլլիամ Շեքսպիրը: Ոչ մի փաստ չկա, որ Կեսարն իրականում նման բան ասած լինի իր կյանքի վերջին վայրկյաններին:

- Սուրբ Էդուարդի թագը ծանր է, այն կշռում է 2,155 կգ, ինչի պատճառով թագուհի Վիկտորիան ու թագավոր Էդուրադ 7-րդը հրաժարվեցին թագադրվել դրանով՝ նախապատվությունը տալով Բրիտանական կայսրության թագին:

- Նացիստական Գերմանիան գաղութ ուներ Անտարկտիդայում՝ Նոր Շվաբիան:

- Բեատրիքս թագուհին անընդմեջ իշխած երրորդ կին միապետն էր Նիդերլանդներում՝ 20-րդ դարում իշխած միապետների շղթայում: Ողջ 20-րդ դարը Նիդերլանդներում իշխել են կին միապետներ:

- Սեդլեցում գտնվող Ոսկորների դամբարանում մի գոթական եկեղեցի է կառուցված, որը զարդարված է մարդկային ոսկորներով ու գանգերով:

- Նեպալի դրոշը աշխարհում միակն է, որի երկարությունն ավելի փոքր է, քան բարձրությունը;

- Օգտատերերի գրաֆիկական ինտերֆեյսը, լազերային տպիչը և շատ այլ բաներ, առանց որոնց անհնար է պատկերացնել այսօրվա կյանքը, մշակել են Xerox PARC-ի հետազոտական կենտրոնում հեռավոր 1970-ական թվականներին:

- Made in Germany մակագրությունն առաջին անգամ շրջանառության մեջ են դրել Բրիտանիայում, որպեսզի տեղաբնակաները տարբերեն ցածրօրակ ներկրվող ապրանքը ավելի բարձրօրակ տեղական արտադրանքից:

- Մարդկանց մեծամասնությունը հեծանիվ նստում է ձախ կողմից, որովհետև հեծանվի շղթան աջ կողմից են, իսկ դա իր հերթին գալիս է ձիավարությունից: Ավելի վաղ ժամանակներում, սուսերը կախում էին ձախ ազդրին ու դա խանգարում էր ձին հեծնել աջ կողմին:

- Մի քանի ամիս ընկերության անունը որոշելու ուղղությամբ անարդյունք չարչարանքներից հետո, հիմնադիրներից մեկն ասած իր գործընկերներին. «Եթե մինչև ժամը 17:00-ն անուն չառաջարկեք, ապա ես ընկերության անունը կդնեմ Խնձոր»: այդ մարդու անունը Սթիվ Ջոբս էր, իսկ ընկերությունն այդպես էլ անվանեցին՝ Apple (խնձոր):

- Macintosh-ը Ջոբսի ամենասիրած խնձորի տեսակն էր:

- Մյունխենի Ֆրաուենկրիխ տաճարում բավարար տեղ կա 20,000 հավատացյալ տեղավորելու համար, սակայն դրա շինարարության ժամանակ Մյունխենի բնակչությունը չեր գերազանցում 13000-ը:

- Մոզամբիկի դրոշը միակն է, որի վրա ժամանակակից զենք է պատկերված՝ Կալաշնիկովի լեգենդար ինքնաձիգը:

- «Հայակական ռադիո»-ի մասին անկեդոտների շարքը ամենատարածվածն էր ԽՍՀՄ-ում և իր անունով պարտական էր «Հայական խնդիրներ» ժողովածուին, որտեղ անհեթհեթ հարցեր էին ու ավելի անհեթհեթ պատասխաններ:

-  Հարավային կորեայի նախագահ Նո Մու Խյոնն ու նրա նախորդող Կիմ Դե Ջունը կաթոլիկներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել