Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները:  Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիացի խորհրդարանականները ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպել են օրենսդիր ու գործադիր իշխանությունների, ինչպես նաև հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ֆրանսիացի օրենսդիրների այցը Լեռնային Ղարաբաղ, որը վկայում է Ֆրանսիայի ու նրա ժողովրդի՝ ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքներին անշեղ հավատարմության մասին: Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Արցախի ազատ ու ժողովրդավարական Հանրապետության ձեռքբերումները բաց են ամբողջ աշխարհի համար, և այս համատեքստում կարեւոր են միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցներում, պետական կառավարման ազգային մարմիններում գործող, ԼՂՀ ու նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքական գործիչների, օրենսդիրների կողմից ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումը և բարոյական աջակցությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել