Արդեն երկար ժամանակ է ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան են տեղափոխվել Դոնեցկի և Լուգանսկի հայերը, որոնց մեծ մասը սահմանը հատել են իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Հայաստան մուտք գործելուն պես նրանք օտարերկրա քաղաքացիների օրինակով բավականին ժամանակ է ֆինանսների նախարարությանը մեքենաների չմաքսազերծման պատճառով տասնհինգ օրը մեկ տաս հազարական դրամ է վճարում, իսկ սփյուռքի նախարարությունից ոչ մի արձագանք: Խնդիրը նաև կայանում է նրանում, որ բացի մուծումներից նրանց կացությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Լավ հիմա ամեն անգամ մարդիկ ստիպված պետք է հատեն ՀՀ սահմանը և վերադառնան , իսկ Սփյուռքի նախարարությունն էլ ամպագոռգոռ հայտարարություններով սփյուռքահայության մասին խոսի? Էս խնդրին շուտափույթ լուծում տալ է պետք, թե չէ վաղը սահմանը հատելուց հետո վերադառանալու ցանկություն չեն ունենա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել