Tert.am-ը գրում է.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը միշտ մեծապես զգացել ու վայելել է Ավստրիայի ուշադրությունը դեպի համալսարանը, գերմանախոս ուսանողները։ Այս մասին ասաց համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի՝ համալսարան այցելության ժամանակ։ 

Նշենք, որ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը իր՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակներում այսօր այցելեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ավստրիական գրադարան: 

«Մենք Ավստրիայի հետ իրականացնում ենք բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, և այդ ծրագրերի արդյունքում համալսարանում բացվեց ավստրիական գրադարանը»,-ասաց Գայանե Գասպարյանը և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է համալսարանում հյուրընկալել նախարարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել