Այսօր մեր ընտրանին 2:1 հաշվով պարտություն կրեց Դանիայի հավաքականից, որին նախկինում հաղթել էր 0:4 հաշվով, այն էլ Դանիայում: Այսօր ես ոչ թե հիասթափվեցի մեր տղաների խաղից, այլ հիասթափվեցի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնարդ Շալանդի կատարած աշխատանքից, երբ թիմը հաղթում է 0:1 հաշվով և կատարվում է այնպիսի փոփոխություններ, որը նույնիսկ ֆուտբոլից գաղափար չունեցողի համար զարմանալի կլիներ: Հավաքականի նախորդ հանդիպման ժամանակ տեսակետ կար, որ մեր ընտանին ընկերական խաղում փորձարկումներ է անում և ոչինիչ, որ 0:2 հաշվով պարտվեցինք, սակայն այդ դեպքում էլ մերոնք ավելի լավ խաղ կարող էին ցույց տալ: 
Շալանդն իր պաշտոնական առաջին հանդիպման ժամանակ ձախողեց: Իմ կարծիքով Հայաստանի հավաքականը չպետք է մարզեն , ներողություն արտահայտությանս համար, սպիսատ եղած մարզիչները, չպետք է մարզեն նրանք, ում համար հավաքականի խաղը գերագույն նպատակ չէ, չպետք է մարզեն նրանք, ովքեր թքած ունենք երկրպագուների կարծիքների վրա և վերջապես չպետք է մարզեն նրանք, ովքեր ֆուտբոլից հեռու են: 
Որպես ֆուտբոլասեր պահանջում եմ հեռացնել Բեռնարդ Շալանդին Հայաստանի ազգային հավաքկանի մարզչի պաշտոնքից, քանի դեռ չեն մարել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու բոլոր հույսերը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել