Դաժան է շատ պատերազմը, ավելի դաժան է դառնում, երբ նրանում երեխաներ են խառնվում: Կապ չունի, որ ազգությունից ուզում է լինի, միևնույն է, երեխայի անմեղ մտքում և միամիտ գլխում հարց է ծագում. <<Ի ՞ նչ է պաերզմը>>, <<ինչո ՞ ւ են մարդիկ պատերազմում>>: Այս տրված հարցերին նրանք այսպես են պատասխանում.<<Պատերազմը մեծ խաղ է, որտեղ խաղում են մեծ մարդիկ, նրանք մի քիչ նման են երեխաների`ձանձրանում են շատ շուտ և կազմակերպում խաղեր, որ հետաքրքիր անցնի, բայց գալիս է մի պահ, երբ նրանք շատ են տարվում այդ խաղով, կռվում են ոչ թե փայտերով, ինչպես մենք, այլ զենքերով, նրանք կռվում են ոչ թե կոնֆետի, կամ խաղալիքի համար, այլ փողերի, միգուցե , որ հետագայում ավելի շատ գնեն դրանք: Բայց այդ փողը նրանք մարդկանց սպանելով են վաստակում, իսկ մեր խաղերում նման բան չկա>>
<<Իսկ դուք ի ՞ նչ եք կարծում, ինչու են երեխաները չարություն անում, քանի որ ուզում ենք ինչ-որ մեծ փոփոխություն լինի, նույն կերպ էլ մարդիկ են վարվում, նրանք ինչ-որ մեծ փոփոխություն են ցանկանում, այդ պատճառով էլ պատերազմում են, չնայած, երբ ես չարություն եմ անում, կամ պետք է ստեմ`չպատժվելու համար, կամ պետք է մեղքս ուրիշի վրա բարդեմ, կամ էլ պետք է ընդունեմ այն և պատժվեմ`մայրիկի կողմից>>:
…Գերմանիա… երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին, կոնկրետ թվականը և ամիսը չեմ հիշում, հիշում եմ միայն գոռոզ գերմանացիներին` ազգայնամոլական հոգով և մտքերով տարված, հիշում եմ գերմանացի կանանց`ամոթահար կանգնած`իրենց ամուսինների , եղբայրների և հայրերի արտահայտած մտքերից և գործած արաքներից: Հիշում եմ ծերերին`հիասթափված այս կյանքից, աշխարհից և մարդկանցից, նրանք տեսնում էին նոր կյանք `ռմբակոծված պատերից, մարդկանց տառապած հոգիներից, տարածված ազգայանամոլական փիլիսոփայությունից այն կողմ: Թե որքանով էր դա ճիշտ, նրանք դա չգիտեին, ուղղակի ստիպված ապրում էին: Հիշում եմ երեխաներին` ոգևորված մեծ ինքնաթիռներից, տեսած զինվորներից և փողոցով անցնող տանկերից: Նրանց համար սա մեծ խաղ էր, որտեղ մարդիկ մահանում էին և պետք է, որ նորից կենդանանային , ինչպես իրենց խաղերում, երբ ինչ –որ մի պատահական զինվոր վիրավորվում էր փայտե զենքից, իսկ խաղի ավարտից հետո, կրկին կենդանանաում և տուն վազում: Այսպես էին նրանք այդ իրավիճակը պատկերացնում և մայրերը նախընտրում էին հենց այդպես էլ պատասխանել նրանց մանկական հարցերին`թաքցնելով լիակատար դաժանությունը մանկական խաղերի և այդ <<դաժան>> խաղերից բխող`կանոների տակ:
…Գերմանիայում նման ընտանիքներ շատ կային, որտեղ հայրը զինվորական էր, մայրը տնային տնտեսուհի, իսկ երեխաները չարաճճի : Այս մեկը ևս բացառություն չէր:
Հայրը` մինչև իր հարգի գործին անցնելը և զինվորականին պատիվ բերող համազգեստը կրելը,զբաղված էր այն գործերով, որոնցով սովորաբար զբաղված են լինում հայրերը`անկախ ազգությունից: Այս անգամ նա որոշել էր տան պատերին նոր երանգ հաղորդել, չնայած որ այդ տարիներին մարդկանց հոգիներում միայն գորշ գույներն էին գերակշռում:
Կաթիլ, կաթիլ, նա ներկը կաթեցրեց ` առավոտյան բուռն խաղից հոգնած և քուն մտած, իր աղջկա քթին, վերջիններիս էլ անակնկալի եկավ և զարթնեց.
-Տարօրինակ հոտ է գալիս, հայրի՛կ, սա ներկի ՞ ց է:
-Այո,դու առաջին անգամ ես չէ ՞ ներկ տեսնում և առհասարակ նրա հոտն էլ քեզ համար պետք է, որ նորություն լինի:
-Իսկ իմ սենյակը նույնպե ՞ ս ներկելու ես:
-Այո, իսկ դու ի ՞ նչ գույն կցանկանայիր, որ ներկեի:
-Կապույտ, ես շատ եմ սիրում կապույտը:
-Լավ, այս սենյակը վերջացնեմ , կանցնեմ քո սենյակին:
Իսկ հիմա գնա խաղալու, կարծես թե ընկերներդ են եկել քո հետևից իմ արքայադուստր:
Երեխան հագավ կոշիկները, վերցրեց տիկնիկը և գնաց ընկերներին դիմավորելու:
Ստացվեց այնպես, որ մեր փոքրիկ աղջնակը չի կարող իր սենյակը ներկած տեսնել և չի կարող կրկին զգալ ներկի հոտը, որը նրան, անկղեծ ասաց , դուր էր գալիս: Փաստորեն ստացվեց այնպես, որ իր հայրը պարտավոր է դուրս գալ հոր կերպարից և հագնելու իրեն այդքան հարգանք և ազդեցիկ կերպար հաղորդող`զինվորական համազգեստը: Իրավիճակը կտրուկ փոխվեց, հակահարվածները սկսեցին ավելի վտանգավոր և ահաբեկող դառնալ: Չնայած հասարակության բոլոր շերտերը տագնապի մեջ էին, բայց զինվորականները և երեխաները կարողանում էին դեռևս պահպանել իրենց պատկերացումները այդ մեծ իրադարձության մասին: Զինվորականները հավատում էին իրենց արիական ցեղի հաղթանակին, իսկ ահա երեխաները` անհամբեր սպասում այս մեծ խաղի ավարտին, նրանց ավելի շատ հաղթողն էր հետաքրքրում , քան այդ հաղթանակին հասնելու `արդար և անարդար, մարդկային և բարբարոսական միջոցները: Ինչպես իսկական սիրող և ընտանքիը պահպանող հայր`մեր զինվորականը, որի ո՛չ կոչումն եմ հիշում , ո՛չ անունը, միայն ազդեցիկ կերպարը և գրավված բարձր պաշտոնը գերմանական զորքերում, ընտանիքին տեղափոխում է մեկ այլ վայր, ավելի հանգիստ, բայց միևնույն ժամանակ, լիովին դատարկված մարդկանցից, ավելի ապահով, բայց միևնույն ժամանակ ավելի այս վայրը իր մեջ ավելի դաժանություն էր կրում, քան ամբողջ մեծ խաղը վերցրած:
Հետաքրքիր է միանգամից քաղաքներից ու աղտոտված օդից, ինչու չէ նաև մարդկանցից, կտրվելով` հայտնվել ավելի մաքուր `էկոլոգիապես, և ավելի ձանձրալի`հոգեպես, վայրում: Մենք հաստատ դեռ այնքան չենք հասունացել, որ կարողանանք մարդկանցից հեռանալով` ներդաշնակ հարաբերության մեջ մտնել ծառերի հետ, խոսել ծաղիկների հետ և ձուլվել բնությանը: Այդպես էլ ձանձրանում էի մեր փոքրիկը`կտրված ընկերներից, խաղերից և ընկած ձանձրույթի մեջ , նա նոր հետաքրքրություններ էր փնտրում իր համար: Մի անգամ այս աղջիկը որոշում է դուրս գալ տան սահմաններից: Շրջում է բնության գրկում, նա դեռ այնքան չէր մեծացել, որ գնահատեր այդ գեղեցկությունը, բայց այնուամենայնիվ , նրա համար դա նորություն էր, իսկ ամեն նորություն հետաքրքիր է և գայթակղիչ: Անցնում է մի փոքրիկ առու, գտնում մի փայտ և սկսում վազել անտառի փոքրիկ բնակիչների հետևից: Նա բնավ սպանելու մտադրություն չուներ, պարզապես փորձում էի մի փոքրիկ խաղ սկսել: Անընդհատ հեռանալով դեպի տուն տանող ճանապարհից`բնությունը էլ ավելի գայթակղիչ էր դառնում`իր փոփոխվող կերպարներով: Սկզբում փարթամ ծառեր, հետո կանաչ և թարմ խոտեր, որոնց վրա արժեր պառկել և հիանալ խաղաղ երկնքով, քանի որ շատ երկար ժամանակ կլիներ, ինչ նա այսքան խաղաղ ու կապույտ երկինք չէր տեսել, իսկ հետո ինչ որ կառույցներ`տների նման, բայց փշալարերվ պաշտպանված, հարց է ծագում. այս տները դրսի ՞ մարդկանցից են պաշտպանում, թե ՞ ներսի մարդկանց` դրսից… Հետո հեռվում նշմարեց մի քանի մարդկանց, որոնք կրում էին հենց այն նույն համազգեստից, ինչ իր սիրելի հայրը: Մոտենալով նրանց `նա տեսավ մարդկանց, որոնք քնած էին`իրար վրա ընկած և բոլորը ներկված էին `կարմիրով: Նա ուզում էի ավելի մոտենալ, ստուգելու համար, արդյոք նրանցից ներկի իր սիրելի հոտն էր գալիս, բայց նրա հայրը նկատեց և վազեց նրա ուղությամբ`կանգնեցնելու համար:
-Հայրի՛կ, այս մարդիկ քնա ՞ ծ են:
-Այո,-չփոթված ասաց հայրը:
-Իսկ նրանք ներկվա ՞ ծ են:
-Այո, նրանք քնել են արգելված վայրում, այդ պատճառով էլ նրանց ներկել են, որ ինքնաթիռները վերևից տեսնեն և չվնասեն նրանց:
-Ինչ լավ է հայրիկ, որ դու նման բան ես մտածել`քնած մարդկանց չվնասելու համար:
-Այոիմ արքայադուստր , դե շտապիր տուն, ես զինվորին կասեմ , որ քեզ ուղեկցի և այլևս այստեղ մի վերդարձիր լա ՞ վ, նրանք վաղը կարթնանան և կհեռանան:
-Լավ,-աղջիկը գրկեց հորը`ամուր ամուր, կարծես նա նրան ավելի շատ սկսեց սիրել`իր <<մարդասեր>>արարքի համար:-Հայրիկ, դու տանը կարմիր ներկ ունե ՞ ս:
-Պետք է , որ ունենամ, ինչո ՞ ւ ես հարցնում:
-Երբ փոքրիկ փղբայրս կքնի բազմոցին, մենք նրան կարմիրով կներկենք, այս մարդկանց նման, որ մայրիկը գա և չբարկանա նրա վրա, որ իր սնկողնում չի քնել:
Հայրը մի պահ ցնցվեց, իսկ հետո անզորությունից ժպտաց և ճանապարհեց իր աղջկան:
Աղջկա համար տպավորիչ և հանճարեղ էր այս լուծումը, գնալով նա հասկանում էր, որ այս մեծ խաղը ավարտվում է: Չնայած, նա իր հորը խոսք էր տվել, որ այլևս չի վերադառնա, բայց չկարողացավ պահել խոստումը և երկու օր անց կրկին որոշեց այցելել ներկված մարդկանց`համոզվելու համար, թե նրանք արդյո ՞ ք քնից արթնացել ու գնացել են, և նա շատ էր ցանկանում տեսենել, թե ինչպես մարդիկ կզարմանան`իրենց ներկված տեսնելով : Նա վերջապես տեղ հասավ, տեսավ , որ իր հայրը մասմաբ ճիշտ էր` նրանք հեռացել էին, միայն փոքրիկ խմբեր էին մնացել դեռ քնած: Աղջիկը մոտեցավ նրանցից մեկին և հարցրեց.
-Պարոն, դուք չզարմացա ՞ ք, երբ արթնացաք և նկատեցիք , որ ներկված եք:
Վերոհիշյալ պարոնը չպատասխանեց, չնայած նրա աչքերը բաց էին:
-Հեյ, պարոն, չե ՞ ք լսում:
-Նա չի լսում, քանի որ նա մեռած է …-խմբի մի անկյնուից լսվեց պարզաբանող ձայնը:
-Մեռա ՞ ծ: Ինչպե ՞ ս, հայրս է ձեզ ներկել, քանի որ դուք քնած էիք, որ ձեզ ինքնաթիռները չվնասեն:
-Դա բնական է, դու այն տարիքում ես, որ քեզ պետք է հեքիաթներ պատմեն:
-Ի ՞ նչ եք խոսում, ի ՞ նչ հեքիաթ:
-Ես քո փոխարեն լինեի կշտապեի տուն, հիմա երևի կգան մեզ`քնածներիս տանելու:
Աղջիկը լուռ էր, նա ագահի նման`աչքերով նայում էր շուրջ բոլորը, փորձում հասկանալ, թե այստեղ որն է հեքիաթ, որը իրականություն: Բայց կարծես ամեն ինչ իր տեղն էր ընկնում, նա որոշեց մոտենալ պատահական մարդու և նրանից ներկի հոտը զգալ`համոզվելու համար, որ հայրը նրան չի ստել:Մի քիչ մոտեցավ , փորձեց գտնել նրան ծանոթ հոտը, բայց չգտավ այդպես էլ, այդ մարդկանցից տարօրինակ հոտ էր գալիս և գոլորշի բարձրանում: Նա վախեցած`սկսեց վազել, վազել շատ արագ, որ հեռանա այդ վայրից : Մոլորված ու շփոթված`աղջիկը մի պահ հավասարակշռությունը կորցրեց և վայր ընկավ: Նա գիտակցությունը կորցրել էր և արթնանալու պես նկատեց, որ իր ոտքը ևս ներկված է կարմիրով, մի պահ նա մտածեց.<<միգուցե նրան քնած են գտել և ներկել են>>, իսկ հետո կրկին կռացավ, որ ոտքից զգաց այն ծանոթ բույրը, որը նա այդքան շատ էր սիրում, բայց ապարդյուն, կրկին այն անտանելի հոտն էր, որը նա զգացել էր փորձի ընթացքում…Ամեն ինչ պարզ էր…նրա վերքից արյուն էր կաթում և դրանով ներկում իր ոտքը`կարմիրով…
Այնտեղ, որտեղ փակվել էի իր հայրը և անընդհատ աշխատում էր, ավելի բարբարոսական ծրագրեր մտածում և միգուցե , նոր հեքիաթներ նախապատրաստում իր աղջկա համար, մռայլ և մութ մի սենյակ էր, որտեղ հաճախ ապաստանում էր նա: Բացվեց դուռը, որը թույլ տվեց, որ լույսը ներս թափանցի և լուսավորի հեքաթասացի դեմքը: 
-Դու ինձ խաբել ես…
-Ի ՞ նչ է պատահել, իմ հրեշտակ, ոտքդ վնասե ՞ լ ես:
-Ոչ հայրիկ, ես այն չեմ վնասել, այն պարզապես ներկված է`կարմիր գույնով, ինչպես այն քնած մարդիկ, միայն մեկ տարբերությամբ`քնածները այլևս չեն արթնանա, իմ մեջ վստահությունը և սերը քո նկատմամաբ այլևս առաջվա նման չի լինի`այն մահացել է` ոտքս կարմիրով ներկվելուց հետո…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել