Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ, հումանիստ Ժան Ժորեսի մահվան 100-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր մեծ բարեկամ Ժան Ժորեսի` Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների և կոտորածների նկատմամբ Եվրոպայում անտարբերության դեմ բարձրացրած բողոքի ձայնը և կարևորել Հայաստանում հումանիստի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության մասնակցությունը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել