ՌԴ շուկան գրկաբաց կընդունի հայկական արտադրանքը, եթե այն լինի որակով և էկոլոգիապես մաքուր...

Կարճ ամեն ինչ...

Այսօր Եվրոպայի կողմից իրակացվող պատժամիջոցները ՌԴ-ի դեմ փաստում է այն մասին, որ ոչ նավթ, ոչ գազ Եվրոպային չի հետաքրքրում և անհրաժեշտ չէ: Նման օրինակ քայլով Եվրոպան հնարավորություն տվեց ՌԴ-ին արագ քայլեր ձեռնարկել այս տարիների տնտեսական կայունացման և զարգացման ուղղությամբ բացթողումներն առաջ բերելու և մտածելու ներքին տնտեսական կոմունիկացիաների ներդրմանը` շուկայում պահաջարկի և առաջարկի համաչափության սալդոն կարգավորելու...

Ամեն դեպքում կարծում եմ, որ այդ պատժամիջոցները նաև ինչ-որ տեղ լավ հնարավորություն են հայկական արտադրության համար ՌԴ շուկայում հաստատվելու և զարգանալու համար:

Չեմ կարշում, որ հայկական արտադրությունը կարող է գրավել ամբողջ ՌԴ շուկան, բայց վստահեմ, որ այն կարող է լինել մրցունակ և իր ուրույն տեղը գրավել ՌԴ սպառողների շրջանում:

Հատկանշական է, որ ՀՀ իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի կարգավորել օրենսդրական դաշտը: Նաև գործարարների հետ մասնավոր պայմանավորվածության միջոցով խրախուսի հայ արտադրողներին, որպեսզի նրանք զարգացնեն աշխատաշուկան, և ամենակարևորը վերջիններիս գրանցած ձեռքբերումների միջոցով ավելացնի բյուջեի մուտքերը...

Եվ վերջապես պետք է հասկանալ, որ այս երկրին պետք են առողջ երիտասարդ` նոր գործարարներ, որոնք ունեն ձգտում, հնարավորություններ և ամենակարևորը կայացման փուլում են...

Վստահեմ, որ ՌԴ շուկան գրկաբաց կընդունի հայկական արտադրանքը, եթե այն լինի որակով և էկոլոգիապես մաքուր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել