Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներն ու ելույթները որևէ նորություն չպարունակեցին: Ալիևը կրկնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, Աֆղանստանի բանակին պաշտպանական նպատակով մի քանի միլիոն եվրո փոխանցելու, Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղին և Բաքվում կառուցված ծովային նավահանգիստն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռները փոխադրելու «հնարավոր ձեռնտու միջանցք» լինելու մասին նախկինում արած իր հա յտարարությունները: Ալիևն անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին և նշեց, որ քանի որ ՆԱՏՕ-ն դեմ է սահմանների ռազմական ուժով փոփոխությանը, ապա պետք է այդ հակամարտության մեջ պաշտպանի Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ալիևի ելույթին և սարկազմով հարցադրում կատարելով, թե «ՆԱՏՕ-ին ևս խավիար տրվու՞մ է», ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ Աֆղանստանի հետ կապված` Ալիևի փաստարկներին երկու օր առաջ պատասխանել է Freedom House կազմակերպության տնօրեն Դևիդ Կրամերը, ով հայտնել է, որ չարաշահելով Աֆղանստանի հետ կապված այդ զրույցները, Ալիևը նպատակ է հետապնդում շեղել ԱՄՆ-ի ուշադրությունը մարդու իրավունքների նման կարևոր հարցերից:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել