Tert.am-ը գրում է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալներ է շնորհել։ 

Մասնավորապես, պարգևատրվել են Հրաչիկ Հայկազի Անտոնյանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ և Սուրեն Ռոբերտի Ղազարյանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել