Tert.am-ը գրում է.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով թեժ աշնան մասին խոսակցություններին՝ ասաց, թե ամռան սկզբում բազմաթիվ քաղաքական գործիչներ խոստանում էին, որ ունենալու ենք թեժ աշուն: «Տարիներ ի վեր լսում ենք այդ խոսակցությունները, սակայն դրանք այդպես էլ մնացել են որպես խոսակցություններ»,-ասաց Նարեկ Գալստյանը՝ ընդգծելով, որ իրականում ինքը սպասում է, որ լինելու է մեծ բախում, բայց դա լինելու է ոչ թե հիմա, այլ մինչև խորհրդարանական ընտրությունները:

«Ընթանալու է ոչ թե գաղափարների պայքար, այլ լինելու է աթոռի և պաշտոնի կռիվ, այդտեղ մասնակցություն է ունենալու օլիգարխիան, որն այս ազգի քաղցկեղն է: Մարդկանց սպասումները հերթական անգամ չեն իրականանալու և լինելու է հիասթափությունների շքերթ»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել