Վանաձոր քաղաքը, մասնավորապես Մոսկովյան 10-ը կրակն է ընկել առնետների ձեռքը... Այն, որ երեկոյան տուն գալիս առաջինը իրենք էին ողջունում ինձ շքամուտքի տարբեր հարկերում, արդեն սովորական էր դարձել, բայց վերջին դեպքերից հետո արդեն անկարող եմ լռել ու մեջս պահել... Միայն վերջին 2 տարվա մեջ մենք մի քանի անգամ վերանորոգել ենք խոհանոցի հատակը, մի քանի անգամ լվացքի մեքենայի ռետինե խողովակներն ու լարերը ու էդպես շարունակ... Կլինի մոտ մի շաբաթ, որ ականջիցս դուրս չի գալիս պատերի հետեւից եկող խրթխրթոցը, անդադար անհանգիստ վիճակում եմ, որ ուր որ է տանը կընկնեն ոտքիս տակ... Իսկ այս գիշեր ինձ արթնանալ ստիպեց ուժեղ զրխկոցը.... Վազեցի հյուրասենյակ ու տեսա հատակին ջարդուխուրդ եղած մրգամանը, իսկ գալուս հետ նա արագ վազքով հեռացավ...Երեւի այսօր էլ կարթնանամ ու կողքս պառկած կլինի առնետներից մեկը...
Չգիտեմ էլ ինչ ասել... Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բնակբաժնին, բոլոր մարդկանց, ովքեր սպասարկում են մեր շենքը ու էդպես մի ամբողջ շարք տարբեր պատկան մարմինների... Դուք օգնում եք, որ մեր կյանքը լինի ավելի ուրախ, բայց ավելի անհանգիստ եւ անապահով... Որպես ՀՀ ինքնորոշված քաղաքացի պարտքս եմ համարում չլռելը ու բոլորիդ հետ կիսվելը... 
Հուսամ այս հարցին կլինեն տարբեր անդրադարձումներ, նաեւ լրագրողների կողմից... Չնայած ուր է թե մեր շենքում ուրիշ խոսողներ էլ լինեին ... Էէէէհ...
Եթե ինձ մի բան լինի, իմացեք որ գիշերը առնետները նորից հարձակում են գործել մեր շենքի վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել