Հազարից մեկ որոշել էի հեռուստացույց դիտել: Միացրեցի ու սկսեցի ալիքները թերթել. գովազդ, գովազդ, սերիալ, գովազդ ու մեկել հրաշք՝ Հ1-ով ֆիլմ էր: Որը հետո ոնց պարզեցի ընտանեկան սասանված հարաբերությունների մասին է, ինչի ամրապնդմանը միտված քայլերի հիման վրա էլ հիմնված է ֆիլմը: Անունն էլ «Գարնանային հույսեր»:
Ուշադրություն. ֆիլմը եթերում է եղել արդեն 19.15-ին ու սկսվեց իսկական կինոն. 3 րոպե, որոնք ինձ բուռն կերպով հիշեցնել տվեցին Հ1 հեռուստատեսության որոշ աշխատակիցների: Երեք էռոտիկ րոպեներ. ով չգիտի օրգազմն ինչ է կարող էր էդտեղից իմանալ, ով չգիտի դրա տեսակները՝ կրկին օգնության է հասնում հանրային հեռուստաընկերությունը, ով չգիտի սեռական ակտի մի քանի ձև. խնդրեմ կրկին Հ1-ը ուսուցանում է: Ոնց հասկացաք դուրս է գալիս, որ մեզ 3 րոպե մատուցել են մակերեսային սեռական դասեր:
Հիմա հարց հանրայինին. Դուք էդ ֆիլմը դիտել ե՞ք: Դուք մտածում, նոր եք կինոն եթեր հանում, թե՞ հանում ու նոր մտածում:
Ժամը 19-ն է, լիքը երեխեք են արթուն, մինչև 16 տարեկան լիքը աղջիկներ կան, դուք ո՞նց եք ռիսկ անում էդ անտեր կինոն գցեք եթեր: Հմի եթե մի հատ ղայդին թասիբով հեր, բռնի եթեր հեռարձակողին գցի քացու տակ, շան սատակ անի, պտի էդ մարդուն ոճրագործ հանեք, բայց որ ազգին փչացնում եք, էդ հե՞չ:
Հետո ասում եք՝ խի են ազգի աղջիկները փչանում, ձեր նման ժամանակակից գեղցիների պատճառով ենք էս օրին: Աղջիկները, ովքեր ընդհանրապես չգիտեն էդ ինչ է, տեսնում սովորում են: Էդ ֆիլմը պետքա ցույց տաք կեսգիշերից հետո, ոչ թե հիմա, որ ամբողջ ընտանիքով ընթրում են ու ձեր անթասիբ արարքի պատճառով պետք է հիմա երեխու դեմը ծնողները կարմրեն:
Դուք վաղուց հանրային կոչվելու իրավունք չունեք: Չունեք ոչ մի նորմալ հաղորդում, էսքանից հետո չունեք թասիբ, չունեք հեռախոսային օպերատորներ ևս, որ 1 ժամա զանգում եմ չեք բարեհաճում պատասխանել, թե՞ գիտեիք, որ վերցնեիք ձեզ տհաճ պահեր եմ պարգևելու:
Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ազգի մեջ պահպանել ՀԱՅ-ի բարձր կոչումը, գովաբանել Բանակը (ձեր արածը շատ քիչա), մեր դատին ներկայացնել նորմալ ֆիլմեր, որ նայելուց հաճույք ստանանք: Էդ անտերի տեղը ցուցադրեք մեկ այլ նորմալ ֆիլմ՝ օրինակ. Խոշոր շահումը, Ոսկե ցլիկը, Միմինո կամ ուրիշ ինչ-որ մի բան, թեկուզև արտասհամանյան, բայց չէ, դուք պտի եվրոպայի տուզը բռնած ման գաք: Դրանք սրբապիղծ հավեր են, պարտադիր չէ օրը ցերեկով դրանց էշությունները ցույց տաք, որ մեր ազգի մեջ էլ կամաց-կամաց էդ տխմար երևույթը նորմալ դիտվի:
Այ հարգանքներս Շանթին, Արմենիային, Երկիր Մեդիային. սպանես ձեր նման սխալ քայլ չեն անի:
Ամոթ է, գոնե պահպանեք մեր ազգի ինքնագիտակցությունը, դեռ մի բան էլ ավել՝ հերն անիծում եք: Շատ բան եմ ուզում ձեր հասցեին հնչեցնել, բայց պետք չի. էս նյութը կարդացողները չգրածիս տեղը կհանեն:
Հիմա էլ խոսքս ուղղում եմ ազգիս. Ժող ջան, եկեք նորմալ սերունդ դաստիարակեք, նորմալ երեխեք մեծացրեք, մի թողեք, որ Ձեր երեխաների սեռական դաստիարակությունը իրենց վրա վերցնի հեռուստաընկերությունը ով ոչ թե դաստիարակում, այլ փչացնում է հոգեբանությունը: Պայքարենք սրա դեմ, ժող, էս մեզ կործանմանա տանելու: Մի քանի անգամ, որ զանգենք վիրավորենք, էլ չեն համարձակվի սենց խեղկատակություն անել: Էս իրենց համարն է 650015մ զանգեք սրտներիդ եկածն ասեք, էդ իրանց դեռ քիչ էլա:
Չգիտեմ գրածս ոնց կնդունեք հանրայինում, բայց մի բան փաստ է. պետք է ձեզ վատ զգաք մենակ նրա համար, որ 17 տարեկան հալովս ձեզ տեղին քննադատում եմ:

Հ.Գ. Դերանունները, որոնցով դիմում եմ հանրայինի որոշ աշխատակիցներին, միտումնավոր են փոքրատառ գրված. իրենք մեծատառի արժանի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել