Մի անգամ Գորտը լսեց Սոխակի երգեցողությունն ու հիացավ։ Դե, սոխակներն իսկապես լավ են երգում, և նույնիսկ գորտերը չեն կարող չնկտաել դա։ 
_ Ա~յ թե լավ կլիներ, եթե մնացած թռչուներն էլ կարողանային էդպես երգել,_ մտածեց գորտը։_ Թե չէ անտառում ոչ մի իսկական երգիչ չկա. մեկը ծղրտում է, մյուսը կռավում է, երրորդները ճչում են։ Բայց դե որ կարողանան հոգուդ լարերին դիպչել, էդպիսի բան չկա։ Ինչ ափսոս…
Եվ Գորտն սկսեց սովորել Սոխակից։ Ամեն երեկո նա գալիս էր այն ծառի մոտ, որտեղ Սոխակը երգում էր, և ջանասիրաբար կրկնում էր նրա բոլոր դայլայլները. այնպես, ինչպես կարողանում էր։ Սկզբում ոչինչ չէր ստացվում։ Բայց մի քանի ամիս անցավ — նրա ջանասիրությունը փոխհատուցվեց` Գորտը մի քանի նոտա սովորեց։ Իհարե, ոչ բոլորը, ընդամենը երկու թե երեք նոտա, բայց սկզբի համար (և Գորտի համար) դա մեծ ձեռքբերում էր։ 
Քանի որ նա անհամբերությամբ ձգտում էր գործի անցնել, ապա միանգամից ցատկոտելով գնաց անտառ ու այնտեղ սկսեց թռչուններին ու գազաններին սովորեցնել այն, ինչ ինքը սովորել էր։ Իհարկե, շատ քչերն էին նրան լուրջ ընդունում։ Բայց Գորտը չէր հանձնվում, նա համոզում էր, ապացուցում էր, նոր գաղափարներ էր ներարկում անտառի բնակիչների անհասկացող գլուխների մեջ, անձնական օրինակով վարակում էր նրանց… Եվ նրա ջանասիրությունը դարձյալ փոխհատուցվեց։ Մի քանի ամիս անցավ, և անտառում բոլորն սկսեցին կռկռալ։ Սուլոցախառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել