Նաիրիտցիներին. «Спасение утопающих дело рук самих утопающих»:

Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիներին. հույս ունեք, որ այս կառավարությունը ձեզ պետք է օգնի՞… Վայ ձեզ, որ այդպես եք մտածում: Այս կառավարությունից դուք լավագույն դեպքում կարող եք գեղեցիկ խոսքեր լսել ու փափուկ բարձ ստանալ: Նայեք, թե ովքեր են կառավարության անդամները. Ինչու՞ է ձեզ թվում, որ այդ հարուստ մարդիկ կարող են մտնել ձեր դրության մեջ, չէ՞ որ նրանք չեն պատկերացնում թե ինչ է նշանակում առանց մեծ գումարի նույնիսկ տնից փողոց դուրս գալ: Մեր կառավարության անդամները բոլորն էլ հարուստ մարդիկ են, նրանք ձեր բողոքը դիտարկում են որպես սովորական «լաց ու կոծ», չէ՞ որ աղքատները՝ այսինքն դուք, իրենց կողմից հարգանք չեն վայելում, նրանք ձեզ վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում էին ստրկատերերն իրենց ստրուկներին: Ցավալի է, բայց մտածեք պայքարի այլ մեթոդներ, համենայնդեպս, մի դիմեք կառավարությանը. դա այն ատյանը չէ, որը կարող է ձեզ օգտակար լինել:

Հ.Գ. Կամ էլ սպասեք, որ օրերից մի օր այս կառավարությունը կփոխվի, և նրանց տեղը կգան մարդիկ, ովքեր սեփական օրինակի վրա գիտեն, թե ինչ բան է առանց գումարի ապրելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել