Աչքիս վարչապետը լավ էլ վճռական է տրամադրվել :))
Մամուլում բազմաբովանդակ տարածված-քննարկված այսօրվա կառավարության նիստի ոչ սովորական ֆինալի վերաբերյալ ինֆոն էի նոր աչքի անցկացնում: Է կատարվածի մեջ մի առանձնապես արտասովոր բան չկար, բոլորն իրենց դերերում էին, այսպես ասած: Այստեղ այլ տողատակ ու գուցե նաև մեսիջ տվեց վարչապետը: Հատկապես դուրս եկավ, որ բուռն ֆինալի ընթացքը մի տեսակ երես-բերեսի էֆեկտ ուներ: Կոնկրետ խնդիրը կա, ակադեմիկոսին ամենավերջի հայհոյանքներով վիրավորում են ամեն օր, պատճառն էս դեպքում կապ չունի, ու վարչապետը կոնկրետ դնում է իրավասուների առաջը, դե խոսեք, ասեք, լուծումը տվեք: Ահա այստեղ է, որ ոչ իրավաբան Հովիկ Աբրահամյանն իր պարզունակ հարցադրումով «գմփցրեց» իրավական ոլորտի պատասխանատուների ու իրենց համակարգերը: Դա արեց հրապարակայնորեն: Ինչ է նշանակում մեկն ասի խուլիգանություն է, մյուսն ասի` ոչ , էն մյուսն էլ թե ես ամեն օր տանում վարչականով տուգանում ուղղարկում եմ տուն: Իսկական ֆինալն էլ` որ ինչքան իրավաբան` էնքան կարծիք, այ ստեղ լրիվ շշեց ես մարդ իր ենթականերին: Ես իհարկե գլոբալ առումով համաձայն չեմ վարչապետի հետ, թե քանի իրավաբան` այնքան կարծիք, որովհետև օրենքով, այլ ոչ թե իրավաբանով է խնդիրը կարգավորվում: Բայց մյուս կողմից լրիվ համաձայն եմ <ապտակի> հետ որ տվեց իրավական դաշտի պատասխանատուներին, եթե դիտարկում են հենց այն անձանց ում ինքը կոնկրետ ասեց դա: Համ, լացելու է, համ խնդալու, բայց ինչ-որ մի բան էլ ոգևորիչ է, որ վարչապետը ոնց որ թե տրամադրված է իմպուլսիվ արձագանքել թացը չորից տարբերելու ամեն հնարավորությանը: Որ մի հատ էլ վերջում պարզաջրի, ամեն ինչ ավելի լուրջ բնույթ կստանա կարծում եմ: Տեսնենք <դալշե> ինչ է լինում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել