Էդ դեպքում ի՞նչ հրավեր է փոխանցում ԱԳ նախարարը թուրք նախագահին, եթե…

Բաքու կատարած այցի ժամանակ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարաում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրներն իրենց լուծումը կստանան, եթե կարգավորվի հակամարտությունը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հակառակ դեպքում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա:

Թուրք նախագահը բաց տեքստով ասում է, որ եթե ուզում եք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվել, նախ պետք է կարգավորել ԼՂՀ հակամարտության հարցը: Սա հենց ՆԱԽԱՊԱՅՄԱՆ է:

Իսկ ահա մեր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ այս հարցում ցանկացած նախապայման անընդունելի է, Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապելն առավել ևս անընդունելի է: Էն թուրքը հայտարարում է, որ կա նախապայման, իսկ դու ասում ես, որ դա անընդունելի՞ է: Ինչ-որ տարօրինակ հակասություն կա այստեղ, այնպես չէ՞: Բա էդ դեպքում ի՞նչ հրավեր է փոխանցում ԱԳ նախարարը թուրք նախագահին, ի՞նչ հույսով եք նման քայլ կատարում: Համ մարդը պարզ ասում է, որ կա նախապայման, համ էլ նրան հրավիրում եք Հայաստան բանակցելո՞ւ:

Ուղղակի դուք էլ չգիտեք ինչ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել