Tert.am-ը գրում է.

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները օգոստոսի 24-ին այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղ և զարմանքով արձանագրել, որ իրենց նվիրած գրենական պիտույքների կարիքը չկա, քանի որ երեխաները չեն կարողանում գնալ դպրոց կամ մանկապարտեզ:

Այս մասին նորաստեղծ նախաձեռնության անդամները հայտարարեցին լրագրողների հետ հանդիպմանը:

«Այսինքն՝ եթե երեխան չի կարող գնալ դպրոց կամ մանկապարտեզ, ինչի՞ն է պետք գրենական պիտույքը և երեխան վախենում է տանից դուրս գալ: Ու մեր նվիրած պիտույքներն ավելի հոգս են առաջացնում, քանի որ ծնողը մտածում է, որ ինչ պետք է անի այն, հետո ստիպված լքում է գյուղը»,-հայտարարեց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը: 

Իսկ դպրոցներում, ուր պետք է հաճախեն երեխաները, ըստ Սոֆյա Հովսեփյանի, կան այնպիսիք, որտեղ 70-ականներից մնացած գույք է տեղադրված՝ սեղաններ, նստարաններ:

Նախաձեռնության անդամները հավելեցին նաև, որ գյուղերում չկան աշխատատեղեր, չկա եկամտի որևէ աղբյուր և քանի որ մեծ հեկտարներ գտնվում են կրակի ներքո, դրանք չեն մշակվում: Գյուղերում չկան անգամ հրշեջ մեքենաներ, և միայն վերջերս Մովսես գյուղում հայտնվել է նման մի մեքենա:

«Մի տարածաշրջանում, ուր չկա որևէ եկամտի աղբյուր, դասագրքերը վաճառվում են 4-րդից բարձր դասարաններից հետո, ինչը, իհարկե, աբսուրդ է»,- հարցրեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել