Բարև սիրելիս.. 
Տես, ես քեզ եմ հիշել.. կեսգիշեր է գիտես..սակայն աչքերս ես չեմ խնայում քեզ գրելու համար..գրչիս թանաքն էլ շա~տ քիչ է արդարանալու համար..իսկ այս ճերմակ թուղթը...ես կեղտոտում եմ գրչիս թանաքով..և չեմ ափսոսում..չէ, որ ՔԵԶ եմ գրում..
Ինչքան հեռու եմ քեզանից... բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից...
............................
Բարև սիրելիս..
Այսօր մտահոգ եմ..ու <<մի քիչ էլ >> շատ տխուր..
Գիտեմ սիրելիս... գիտեմ, տխուր ես և դու..
իմ կարիքն ունես..
որն ունեմ և ես...
Գիտես սիրելիս...
Դուրս արի փողոց..
ձեր փողոցում..քո պատուհանից դուրս..գտիր մեկին ով ինձ է նման ու պարի~ր սիրելիս...
Թող նա ` ես դառնամ..միայն չտխրես...
Կարոտում ես... թող նա ես դառնամ..իսկ դու պարիր ու կարոտդ առ...
ու թող մարդիկ գիժ համարեն ու թունդ սիրահարված..
Ես ներում եմ.. պարիր..
Բոլորն են պարում,երբ երջանիկ են..
Այսօր հերթը մերն է: Պարի՛ր սիրելի~ս..
.......................
Բարև սիրելիս..
Ես ուզում եմ ետ վերադարձնել քեզ..
դուրս չգաս փողոց..ես այնտեղ չկամ..իսկ ինձ նման միայն դու կարող ես..
պարիր ինքդ քեզ հետ...մենակ..
............................
Բարև սիրելիս
չպարես այլևս..
.....................................
Այսօր չեմ բարևելու..
Ու ոչ էլ սիրելիս կանվանեմ... 
.................................
դու շատ շուտ հմտացար պարի շարժումներին..
Իսկ ինձ նման մեկը(ձեր փողոցում..քո պատուհանից դուրս) քեզ շուտ հմտացրեց...
.................................

Երեկ չբարևեցի..այսօր բարևում եմ երկու անգամ..
Բարև...
Բարև...
.................................
Հետադարձ նամակ..
Բարև սիրելիս..
Իսկ ես քեզ միշտ եմ հիշում..ինձ մոտ գիշեր է..իսկ իմ աչքերը վաղուց կուրացել են..կարճատեսի ակնոցը շատ քիչ է արդարանալու համար..իսկ մեր ճերմակ պատմությունը դու վաղուց ես կեղտոտել թանաքով..ես ափսոսում եմ..
<<Ինչքան հեռու եմ քեզանից... բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից...>>
Իսկ իմ աչքերը վաղու~ց կուրացած են..բայց տեսնում եմ քեզ...
.....................
Բարև սիրելիս..
Ես միշտ եմ տխուր ու միշտ մտահոգ..
չգիտես սիրելիս..չգիտես.
Քո կարիքն ուեմ..իսկ դու իմը `ոչ..
Գիտես սիրելիս..
Ես ամենօր եմ դուրս գալիս փողոց..բայց երբեք, երբեք չեմ փնտրում մեկին,ով նման լինի քեզ...
Որ նա ` դու դառնաս..
Ես կարոտում եմ.. իսկ ես քեզ հետ միայն կարող եմ պարել..
Ես հենց այդպիսինն եմ..գիժ ու թունդ սիրահարված..
Իսկ ես չեմ ներում......
.........
........
.............................
Բարև սիրելիս...
դու ինձ չես կորցրել..
.................
Բարև սիրելիս.....
................
Բարև սիրելիս..
..................
Բարև սիրելիս..
.................
Սիրելիս...
..................
Երեկ չբարևեցի այսօր բարևում եմ երկու անգամ..
Սիրելիս բարև... սիրելիս բարև...
միշտ ես սիրելի..
..................
Բարև սիրելիս...ինչու չես գրում??

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել