«Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:)
Զույգին մոտ կանգնած մարդկանց փոխանցմամբ` նեղ ընկերական շրջապատում տեղի ունեցած հարսանիքը կայացել է օգոստոսի 27-ին: Ինչպես երևում է` զույգն ամեն բան արել է հարսանիքը լրատվամիջոցների և հասարակության աչքից գաղտնի պահելու համար:
Եթե հավատանք վիտամինցի Տիգրանի խոսքերին` հարսանիքն նույնիսկ ինքը ներկա չի եղել: «Այժմ քաղաքում չեմ, հանգստանում եմ Սևանում. գուցե ամուսնացել են, ես էլ չգիտեմ»,- «Ես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը:
Տեղեկացնենք, որ երբ «Ե՞ս Yes!» ամսագրում Տիգրանի հարսանիքի (#11(66) Նոյեմբեր 2011թ.) մասին նյութ էինք պատրաստում և նրա հետ միասին ընտրում լուսանկարները, հարսանեկան հյուրերի մեջ նկատեցինք նաև Գարիկին ու Մարիաննային, ովքեր գրկախառնված համբուրվում էին: Տիգրանը չցանկացավ տրամադրել այդ լուսանկարները, հայտնի պատճառներով: Զույգը մինչև հիմա էլ փորձում է գաղտնի պահել իրենց հարաբերություններին վերաբերող ամեն բան` նույնիսկ հարսանիքի լուրը, որը մենք այսպես, թե այնպես իմացանք:)
Մեր տեղեկություններով, Գարիկն ու Մարիաննան այժմ երկրում չեն. հավանաբար մեկնել են վայելելու իրենց մեղրամիսը:)
«Ես»-ի անձնակազմը շնորհավորոմ է զույգին և մաղթում, որ սիրո վիտամինների պակաս չունենան:)
Նյութը` Esyes.am-ից