Tert.am-ը գրում է.

«Մերօրյա հերոսին»: Հաղորդավար Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համատեղ երգն է՝ նվիրված օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանխեցին ադրբեջանական դիվերսիաները:

«Երգը նվիրված է «Մերօրյա հերոսին» օգոստոսյան դեպքերի հերոսներին, որոնց գործողությունները յուրաքանչյուր հայի մոտ էմոցիաներ առաջացրին, ինձ մոտ՝ որպես խոսքերի հեղինակի առաջացավ հենց այս տարբերակը, թեև երգի վերնագիրը մի քանի անգամ փոխվել է, կային այլ տարբերակներ, այդ թվում նաև՝ «Բալադ զինվորի մասին», «Հայ զինվորին» բայց հետո ցանկացանք ընդգծել, որ այսօր էլ են հերոսներ ծնվում և այսօրվա՝ նորօրյա հերոսին է պետք նվիրել երգ: Մենք շատ փառավոր հերոսներ ունենք, բայց այսօրվա հայ զինվորը՝ սահմանին կանգնած ՝ապացուցեց, ցավոք սրտի, իր կյանքի գնով, բայց ապացուցեց, որ իսկապես հերոս է: Եվ նաև , որ նրանց օրինակով պետք է սիրել հայրենիքը»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգի խոսքերի հեղինակը:

Ավետ Բարսեղյանը պատմեց, որ երգի խոսքերը այս երգի դեպքում գրվել են շատ արագ՝ ներշնչանքով՝ «այդ ամեն ինչի տպավորության տակ ու սպոնտան», ու նույնքան արագ էլ գրվել է երաժշտությունը՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից:

«Տիկին Ռիտան էլ, մի քանի անգամ ընթերցելով, հետաքրքիր է, որ իր մոտ էլ միանգամից , հինգ րոպեում ծնվեց ընդհանուր երաժշտական կարկասը»,- ասաց Ավետ Բարսեղյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել