Գիտակցությունը մի օր կհաղթի, ու այդ ժամանակ մենք կհաղթենք: ՀՀ քաղաքացին կդառնա ճշտապահ ու չի ուշանա ոչ ժամադրությունից, ոչ գործնական հանդիպումից, որովհետև բարձր գիտակցության շնորհիվ կհարգի սիրեցիալին, իր գործընկերոջը, որովհետև առանց հարգանքի նույնիսկ սերն է կիսատ ու անցողիկ: ՀՀ պաշտոնյան կընկալվի, որպես ինստիտուտ, որը պետք է հարգել, որից պետք է պահանջել, այլ ոչ թե անձնավորություն, որ եթե ուժեղ է` գործը կշահի, եթե թույլ է` կտապալվի, որովհետև դա է պահանջում բարձր գիտակցությունը: Հակառակորդ երկրները, իսկ մեր դեպքում դրանք հաստատ մեկից ավելի են, կհարգեն մեր` Հայաստան Պետության իրավունքները, որովհետև բարձր գիտակցությունն ամենահզոր ուժն է, որի առաջ <լոմ>-ը կուտ չի կերել ու չի ուտելու: Այո, մի օր բարձր գիտակցությունը կփրկի մեզ, կլինենք այդպիսին ու կփրկվենք ու միայն այդ ժամանակ մեզ` հայ մարդկանցս վերջնականապես կյուրընկալվեն ամենայն գերազանցություններ բարեկեցությունն ու հոգևոր ներդաշնակությունը, որովհետև իսկապես էլ գիտակցությունն է որոշում կեցությունը, այլ ոչ հակառակը:
Այո, որոշեցի գրեմ, որ հավատամ գրածիս  )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել