Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
Լանա Թյորներ
Լանա Թյորներն առաջին անգամ ամուսնացավ Ջոզեֆ Սթիվեն Քրեյնի հետ 1942 թ.-ին, սակայն մյուս տարի նրանք բաժանվեցին, ապա կրկին ամուսնացան: 1943 թ.-ին ծնվեց նրանց դուստր Շերիլ Քրեյնը, իսկ 1944 թ.-ին նրանք արդեն երկրորդ անգամ ամուսնալուծվեցին: Ինչպես տեսնում եք, այս զույգի կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Իր ողջ կյանքի ընթացքում Թյորները ութ անգամ է ամուսնացած եղել: Այդ ամուսնություններից յուրաքանչյուրը 5 տարուց էլ քիչ է տևել:
Նատալի Վուդ
Դերասանուհի ու երգչուհի Նատալի Վուդն առաջին անգամ ամուսնացել է Ռոբերտ Վագների հետ 1957 թ.-ին: Հինգ տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո նրանք ամուսնալուծվեցին: 1972 թ.-ին Նատալի Վուդը կրկին ամուսնացավ Ռոբերտ Վագների հետ, և նրանց երկրորդ ամուսնությունից ծնվեց նրանց դուստրը՝ Քորթնի Վագները: Քորթնին դեռ 10 տարեկան էլ չկար, երբ նրանք կրկին բաժանվեցին:
Մելանի Գրիֆիտ
Մելանի Գրիֆիտի առաջին ամուսնությունը Դոն Ջոնսի հետ ընդամենը վեց ամիս տևեց, սակայն նրանց համատեղ ամուսնական կյանքն այսքանով չի ավարտվում: Ամուսանալուծությունից որոշ ժամանակ անց նրանք վերամիավորվելու որոշում ընդունեցին: Երկրորդ ամուսնությունից ծնվեց նրանց դուստրը՝ Դակոտա Ջոնսոնը: Իր կյանքի ընթացքում Գրիֆիտն ունեցել է երեք ամուսին՝ Սթիվեն Բաուերը, Դոն Ջոնսը և Անտոնիո Բանդերասը, իսկ Ջոնսը Գրիֆիտից բաժանվելուց հետո՝ 1999 թ.-ին, ամուսնացավ Քելի Ֆելգերի հետ:
Փինք
Երգչուհի Փինքը և նրա մոտոցիկլավարության ուսուցիչ Քերի Հարթն ամուսնացել են 2006 թ.-ին: Ընդ որում ամուսնության առաջարկությունն արվել է հենց Փինքի կողմից: Երգչուհին այս հարցում էլ է կոտրել իշխող կարծրատիպերը: Նրանք բաժանվեցին 2008 թ.-ին և դատարան դիմեցին ամուսնալուծության հայցով, սակայն 2009 թ.-ին նրանք այսպես ասած թարմացրին իրենց ամուսնական երդումը, իսկ 2011 թ.-ին ծնվեց Փինքի ու Քերիի դուստրը:
Ռիչարդ Բարտոն
Ռիչարդ Բարտոնի առաջին ամուսնությունը Էլիզաբեթ Թեյլորի հետ ձգվեց 1964-1974 թ.: 1974 թվականին նրանք ամուսնալուծվեցին, սակայն 1975-ին նրանք կրկին ամուսնացան: Բարտոնը որդեգրեց Էլիզաբեթի դստրերին՝ Լիզային և Մարիային, սակայն այս անգամ նրանց ամուսնությունը միայն մեկ տարի տևեց:
Էնդրյու Ջեքսոն
Չգիտենք, թե որքանով է ճիշտ Ամերիկայի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնին աստղ անվանել, սակայն մենք որոշեցինք նրան ևս ընդգրկել այս ցուցակում: 1771-1773 թթ. նա ամուսանացած էր մի կնոջ հետ, ում հետ ամուսնությունը անվավեր ճանաչվեց, քանի որ այդ կինը դեռևս պաշտոնապես չէր ամուսնալուծվել իր ամուսնուց: Այդ իսկ պատճառով Ջեքսոնն ու նրա կինը երկրորդ անգամ արդեն օրինականորեն ամուսնացան 1774 թ.-ին: