Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական գերության մեջ հայտնված Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանն ամենայն հավանականությամբ հատել է սահմանը խմիչքի ազդեցության տակ և հարազատներից վրեժ լուծելու նպատակով: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Անանյանի հարևան Վարուժան Բաբաջանյանը:

«Վերջին շրջանում Ռուսաստան էր գնացել, որտեղից եկել էր Երևանում ապրող տղայի մոտ, մի քանի օր մնալուց հետո որդին ճանապարհել է գյուղ, ինքն էլ եկել է, և շատ հավանական է, որ կյանքից դժգոհ՝ փորձել է վրեժ լուծել: Խմիչքի հետ վերջին շրջանում սեր է ունեցել, նաև ասում են, որ խմելուց հետո շեղումներ է ունեցել և, ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էլ որոշել է նման բան անել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին հրապարակվել է տեղեկություն, որ 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում, ինչի մասին հաղորդագրություն, ինչպես նաև` Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին:

Վերջինս նաև նշեց, որ Սարգիս Անանյանը բարեկամների հետ կապ չի ունեցել, վերջին շրջանում էլ մի քիչ անհաջողություններ է ունեցել և իրեն խմիչքին տվել. «Եվ հարազատների հետ բախումներից հետո գնացել է վրեժ լուծելու համար, քանի որ վերջին հաշվով կորցնելու բան չունի: Այս ենթադրությունը շատ ավելի փաստերի վրա է հիմնված»:

Նրան գողանալու վարկածը Վարուժան Բաբաջանյանը գրեթե բացառեց: Նշեց, որ մեկ այլ վարկած ևս կա, որ Անանյանը գնացել է մոշ հավաքելու, մոլորվել է, և հենց այդտեղից էլ ադրբեջանցիները տարել են նրան: Բայց դա, ըստ հարևանի, թույլ վարկած է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել