Մի քանի օր առաջ Ֆերդերիկա Մոգերինին՝ Իտալիայի ԱԳ նախարարը, նշանակվեց Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար:
Նա իր պարտականություններին կանցնի նոյեմբերին:
Շատերը թերահավատորեն են նայում այս նշանակմանը հատկապես ուկրաինական ճգնաժամի պայմաններում՝ համարելով, որ նոր հանձնակատարը ներկայացնում է մի երկիր, որն առավելագույնն է անում ԵՄ-ում ռուսական շահերը պաշտպանելու ուղղությամբ:
Սակայն նոր պաշտոնում Մոգերինին հարցազրույց է տվել իտալական "Corriere Della Sera" թերթին, ըստ էության՝ հերքելով առկա մտավախությունները:
Նա անդրադարձել է ուկրաինական դեպքերին, դրանցում ռուսական դերակատարությանն ու բառացիերեն ասել. ՙՙՌուսաստանը դադարել է լինել մեր ռազմավարական գործընկերը՚՚: Ավելին նոր հանձնակատարը համոզմունք է հայտնել, որ ՙՙայս պահին Կրեմլը գործում է սեփական ժողովրդի շահերի դեմ՚՚:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել