Արժանապատի՛վ հայեր 

Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց պատմական Արցախի անկախությունը, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:  Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի անկախության տարեդարձը:  Անձամբ իմ եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 44.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն եւ հայրենատեր հասարակություն: Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն էր: Փառք ու խոնարհում Արցախի անկախության համար մարտիրոսված եւ կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ «Եռաբլուրին» ու Արցախի հերոսների պանթեոնին: Կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ եւ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:Աստված Ձեզ եւ Ձեր ընտանիքներին պահապան:Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ: Հարգանքով՝  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել