ՀԻՇԵՑՈՒՄ!!!
Սիրելի քաղաքացիներ, այսօր 18.30-ին հրավիրում ենք Ձեզ Ազատության հրապարակ մասնակցելու “Խաղաղության, միասնության և համերաշխության” երթի, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք մեր վրդովմունքի ձայնը կբարձրացնենք նաև Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության և կոտորածի վերաբերյալ: Հայ ազգը իր զորակցությունն ու վշտակցությունը կհայտնի բարեկամ եզդի ժողովրդին:
Երթը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ է «Երիտասարդություն» ՀԿ-ն «Համահայկական բանակ շարժում» ծրագրի շրջանակում, ԱՋԱԿՑՈՒՄ են ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել