2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,3 տոկոս գնանկում, ինչը հիմնականում գեղահարդարման ապրանքների՝ 1,3 տոկոս, կոշկեղենի` 1,1 տոկոս, շինանյութերի` 0,7 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 0,4 տոկոս գնանկման արդյունք է: 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ, իսկ գնաճ է արձանագրվել ոսկերչական ապրանքների`0,1 տոկոսով, կահույքի՝ 0,2 տոկոս, վառելիքի՝ 0,3 տոկոսով, լվացող միջոցների` 0,3 տոկոսով, տեքստիլեղենի՝ 0,5 տոկոսով, մշակույթի ապրանքների`0,5 տոկոսով, գրենական պիտույքների` 0,7 տոկոսով, խոհանոցային սպասքի`1,2 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքների` 1,3 տոկսով, ապրանքախմբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել