Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին կենտրոն այցելելու համար՝ Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրել է բուժհաստատության գործունեությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ներկայում աշխատում է 570 մարդ, որոնցից 180-ը՝ բժիշկներ: Կենտրոնը տարեկան սպասարկում է միջինը 4500 հիվանդի, իսկ տարվա ընթացքում այստեղ կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Հայրապետ Գալստյանի խոսքով՝ տարբեր բուժհաստատությունների և Երևանի բժշկական համալսարանի բազմաթիվ բուժաշխատողներ ու ուսանողներ իրենց վերապատրաստումն են անցնում հենց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատմությունը մեր երկրում ուռուցքաբանական գիտության պատմությունն է: Այստեղ աշխատել ու գիտական լուրջ հետազոտություններ են կատարել և շարունակում են կատարել անվանի բժիշկ-գիտնականներ: Այս կենտրոնի հետ է կապված Ձեր, հարգարժան պրոֆեսոր, կյանքի ավելի քան կես դարը: Ես բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումն ինչպես Հայաստանում ուռուցքաբանության զարգացման, այնպես էլ ոլորտում Ձեր դպրոցը հիմնելու և արժանի հետնորդներ պատրաստելու գործում: Վերջին 25 տարիների ընթացքում ղեկավարելով կենտրոնը՝ Դուք Ձեր անխոնջ աշխատանքի շնորհիվ նոր մակարդակ եք ապահովել գիտական ձեռքբերումները գործնական բժշկության մեջ կիրառելու գործում»,– ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել