Սկզբունքորեն դեմ եմ Հայաստանի եվրասիական ինտեգրացիային, սակայն ընդդիմությունս չեմ արտահայտել ցույցերին կամ երթերին մասնակցելով:
Մեր՝ քաղաքական գործիչներիս մեղքով, այդ խնդիրը հուզում է հասարակության շատ փոքր հատվածի:
Ու երբ, ասենք, Պարույր Հայրիկյանը կամ քաղաքացիական ակտիվիստներն երթ են կազմակերպում ու դրան մասնակցում է 50 կամ 100 մարդ, դրանով չենք կանխում Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգն, այլ իշխանությանն ու Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս պնդումներ անելու, որ Հայաստանի եվրասիական ինտեգրացիային ընդդիմանում է մարդկանց փոքրաթիվ խումբ:
Ասածս այն չէ, որ ձեռքներս ծալած նստենք, սակայն, ըստ երևույթին, նախ պետք է հասրակությանը բացատրել, թե ինչու է վտանգավոր ԵԱՏՄ-ն:
Իսկ դրա համար՝ նախ պետք է փոխել այն օրակարգն, որ արհեստականերն ձևավորում են օրվա իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել