Ռուսական բանակն Ուկրաինայում անցնում է հակահարձակման և եթե շատ արագ հակահարձակման դեմը չառնել, ապա մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ռուսները կլինեն Կիևում: Ամենայն հավանականության այդ դեպքում Ուկրաինան կբաժանվի երկու մասի ու կավարտվի Ուկրաինա պետության մասնատումը: Շատերը կասեն, որ դա ռուսների կողմից ռազմական ներխուժում է, այո դա այդպես է, բայց այլընտրանք չունի այդ երկիրը և պետք է մինչև վերջ կռիվ տա Ուկրաինայի համար: Վերջապես բոլոր գերտերություններ էլ վատն են, արնախում են, թքած ունեն ցանկացած իրավունքի վրա, բայց նրանց մի մասը ցեղասպանություններն ու ներխուժումներն անում է «գեղեցիկ», օրինակ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ ի անդամ եվրոպական երկրներ, իսկ մյուս մասը դա անում է «ՏԱՊՈՌ» ձևով: ԱՄՆ-ի և ԵՄ երկրների գործողությունների արդյունքում Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և այլուր մահացել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, իսկ ռուսները դեռ դրա 10 տոկոսն էլ չեն «արել», չնայած դրան նրանք են համարվում ագրեսորներ: Անարդար է էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել