Բոլորիս էլ հայտնի է, որ աստղերի կյանքը բուռն ընթացք է ունենում: Նրանցից շատերն ամուսնանում են բազում անգամներ, սակայն քչերն են, որ երկու անգամ միևնույն մարդու հետ են ամուսնանում:

Էլիզաբեթ Թեյլոր

Իր կյանքի ընթացքում Թեյլորը հասցրել է ոչ ավել-ոչ պակաս 8 անգամ ամուսնանալ: Թեպետ նրա ամուսնությունները թվով ութն են, նա յոթ ամուսին է ունեցել: Բանն այն է, որ նա երկու անգամ է ամուսնացել միևնույն մարդու՝ Ռիչարդ Բարթոնի հետ:  Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացավ Ռիչարդ Բարթոնի հետ 1964 թ.-ին, սակայն 1974 թ.-ին Բարթոնն ու Թեյլորն ամուսնալուծվեցին: Ընդամենը մեկ տարի անց զույգը նորից ամուսնանալու որոշում կայացրեց, և առանց երկար-բարակ մտածելու իրագործեց այն: Երկրորդ ամուսնության ընթացքում Բարթոնը որդեգրեց Էլիզաբեթ Թեյլորի դստրերին՝ Լիզային ու Մարիային: Բարթոնն իր կյանքի ընթացքում հինգ անգամ է ամուսնացել:

Պամելա Անդերսոն

Պամելա Անդերսոնը իր նախկին ամուսին Ռիք Սալմոնի հետ երկրորդ անգամ ամուսնացավ 2014 թ.-ին: Զույգը նախկինում ամուսնացել էր 2007 թ.-ին, սակայն 2008-ին Պամելան ու Ռիքն ամուսանալուծվել էին: Թե՛ Պամելան, թե՛ Ռիքը նախքան իրենց ամուսնությունը երկու անգամ արդեն ամուսնացած են եղել: 1995–1998 թթ. Անդերսոնն ամուսնացած էր Թոմի Լիի հետ, իսկ 2006–2007 թթ.՝ Քիդ Ռոքի: Ինչ վերաբերում է Ռիքի նախկին ամուսնություններին, նա 2002-2003 թթ. ամուսանացած էր Շանեն Դորոթիի հետ, իսկ 1995-2000 թթ.՝ Էլիզաբեթ Դեյլիի:

Էմինեմ



Էմինեմն առաջին անգամ ամուսնացավ Քիմ Սքոթի հետ 1999 թ.-ին: Ամուսնությունը ձգվեց մինչև 2001 թվականը: Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց զույգը կրկին ամուսնացավ, սակայն այս անգամ էլ ամուսնությունը երկար չտևեեց: 2006 թ.-ին Էմինեմն ու Քիմն ամուսանալուծվեցին: Համատեղ կյանքի ընթացքում Էմինեմն ու նրա նախկին կինը Հոլի անունով դուստր ունեցան:

Լարի Քինգ

Լրագրող և հաղորդավար Լարի Քինգի առաջին ամուսնությունը Ալին Աքինսի հետ ձգվել է 1961 թ.-ից մինչև 1963 թ: Ամուսնալուծությունից մի տարի առաջ Լարի Քինգը որդեգրեց իր կնոջ որդուն՝ Էնդիին: 1967 թ.-ին զույգը վերամիավորվելու որոշում կայացրեց և արդեն երկրորդ անգամ ամուսնացավ: 1969 թ.-ին Լարի Քինգն ու Ալին Աքինսը դուստր ունեցան, սակայն անգամ դստեր ծնունդը չկանխեց նրանց բաժանումը, և 1972 թ.-ին նրանք ամուսնալուծվեցին: Լարի Քինգն իր կյանքի ընթացքում ութ անգամ ամուսնացել է: Նրա ամուսնությունների մեծ մասը տասը տարուց կարճ է տևել:

Ռոդնի Դեյնջերֆիլդ


Ռոդնի Դեյնջերֆիլդը հայտնի կատակերգակ է, սցենարիստ, տեքստերի հնչյունավորող: Նա երկու անգամ ամուսնացել է միևնույն   կնոջ՝ Ջոյս Ինդիգի հետ: Նրանց առաջին ամուսնությունը տևեց 1949-1962 թթ: Կարճ դադարից հետո տեղի ունեցավ երկրորդ ամուսնությունը, որը ձգվեց 1963-1970 թթ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք երկու երեխա ունեցան: 1993 թ.-ին  Դեյնջերֆիլդն ամուսնացավ Ջոան Չայլդի հետ, ում հետ էլ ապրեց մինչև մահ: Այս հայտնի ամերիկացի դերասանը մահացավ 2004 թ.-ին:

Ֆրիդա Կահլո

Ֆրիդա Կահլոն մեքսիկացի հայտնի նկարչուհի է: Նա առաջին անգամ ամուսնացել է իր գործընկերոջ՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ 1929 թ.-ին: 10 տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվեց, սակայն կարճ ժամանակով: 1940 թ.-ին Ռիվերան ու Կահլոն կրկին ամուսնացան և այս անգամ արդեն անբաժան մնացին մինչև Կահլոյի մահը: Ինչպես հասցրիք նկատել, այս դեպքը տարբերվում է մինչ այս նշված բոլոր մյուս դեպքերից, քանի որ զույգը երկրորդ ամուսնությունից հետո այլևս չի ամուսնալուծվել:

 Ժան-Կլոդ Վան Դամ

Ժան-Կլոդ Վան Դամը առաջին անգամ ամուսնացավ բոդիբիլդինգով զբաղվող Գլեդիս Պորտուգեսի հետ 1987 թ.-ին: Այս ամուսնությունն ընդամենը հինգ տարվա կյանք ուներ, սակայն նրանք այդքան հեշտությամբ չէին կարող ազատվել իրարից: Ուստի 1999 թ.-ին Վան Դամն ու Պորտուգեսը կրկին ամուսնացան: Նրանց երկրորդ ամուսնությունը շարունակվում է մինչև օրս: Նրանք երկու երեխա ունեն՝ Քրիստոֆերը և Բիանկան: Իր ողջ կյանքի ընթացքում Վան Դամն ամուսնացել է հինգ անգամ: Նրա ամուսնություններից յուրաքանչյուրը հինգ տարուց էլ քիչ է տևել:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել