Tert.am-ը գրում է.

Դժբախտ պատահար է տեղի ունեցել այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Ռուսաստանում. Նատալյա անունով կինն իր դստեր հետ, որը պետք է այսօր առաջին անգամ դպրոց հաճախեր, նետվել է բարձրահարկի 14-րդ հարկից, գրում է lifenews.ru-ն:

Ստացած վնասվածքներից երկուսն էլ տեղում մահացել են: Աղբյուրը նշում է, որ կինն անցյալ տարի գտնվել է հոգեբուժարանում, որտեղ բուժվում էր պարանոյիկ շիզոֆրենիայից: Դրանից հետո նա վերադարձել է առօրյա կյանք և ընդունվել աշխատանքի:

Հարևանուհին պատմել է, որ կինն ամեն դեպքում շատ տարօրինակ էր իրեն պահում և շատ բաներ արգելում էր դստերը, նաև մշտապես պնդում էր, որ իր աղջիկը չպետք է հաճախի դպրոց և չպետք է սովորի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել