Tert.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ և ԼՂՀ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ:

Այնուհետև Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղ, որտեղ ներկա են գտնվել գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:

Չափարի նախկին դպրոցը, որը 1990-ականների սկզբին պատերազմական գործողությունների ժամանակ զգալիորեն վնասվել էր և գործում էր մասնակի վերանորոգումից հետո, այսօր արդեն փոխարինվել է նոր և բարեկարգ երկհարկանի դպրոցով, որտեղ անցած ուսումնական տարվա համեմատ ավելացել է նաև աշակերտների թիվը. 84 աշակերտի համար նախատեսված ուսումնական այս հաստատությունում սեպտեմբերից դպրոց կհաճախի 53 աշակերտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել