10 вечных уроков, которые все узнают… рано или поздно 1. Գեղեցկությունը ներսից է գալիս

Բոլոր մարդիկ էլ գեղեցիկ են, պարզապես ամեն մեկը յուրովի է գեղեցիկ: Գեղեցիկ լինելու համար պետք չէ ավելորդ ջանքեր ներդնել: Գեղեցկությունը նեսից է գալիս, պարզապես պետք է փորձել ժամանակի ընթացքում հղկել ու զարգացնել այն բնատուր հատկությունները, որոնք Ձեզ գեղեցիկ են դարձնում: Հավատացե՛ք, գեղեցկությունը Ձեր ներսում է:

2. Առանց պատճառի ցավ չի լինում

Ցավը հենց այնպես չի ներխուժում Ձեր կյանք: Դա նշանն է այն բանի, որ Ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխվի: Այո՛, այդ փոփոխությունները հաճախ բարդ են լինում, և այդ փոփոխություններին հարմարվելու համար հարկ է լինում մեծ ուժ գտնել ինքդ քո մեջ: Հիշեք, որ ուժեղները նրա համար չեն ուժեղ, որ երբեք չեն վախենում և չեն հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնցում դժվար է չհանձնվել: Նրանք ուժեղ են, քանի որ նույնիսկ այդպիսի իրավիճակներում են կարողանում պայքարել: Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, սակայն հարակավոր է այդ ամենից դասեր քաղել ու միշտ առաջ շարժվել:  

15 причин бежать, куда глаза глядят

3. Կյանքում ամեն տեսակի մարդիկ էլ հանդիպում են

Ձեր կյանքի ճանապարհին Դուք բազում մարդկանց կհանդիպեք: Նրանց թվում կլինեն կեղծ ու դատարկ մարդիկ, ովքեր ձևացնում են, թե Ձեր կողքին են, սակայն կլինեն և իսկական ընկերներ ու բարեկամներ, ովքեր անկեղծորեն կտխրեն Ձեր դժբախտությունների համար և կուրախանան Ձեր ուրախություններով: Որոշ մարդիկ նման են հոգեառ հրեշտակների. նրանք էներգետիկ վամպիրներ են, որոնցից ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել: Սակայն կան և այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են հոգի տալ իրենց մտերիմների համար: Փորձե՛ք Ձեր ժամանակը չվատնել հարաբերություններ կառուցելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր դժվարին պահին միայնակ կթողնեն Ձեզ:

4. Այն ինչ չեք սկսել այսօր, չեք կարող ավարտին հասցնել վաղը

Շաբաթվա մեջ 7 օր կա, սակայն այդ օրերից ոչ մեկը չի կոչվում «հետո»: Օրվա վերջում ինքներդ Ձեզ հարցրեք, թե արդյոք այսօր արել եք մի այնպիսի բան, որը կնպաստի Ձեր վաղվա հաջողությանը: Եթե ոչ, ապա աշխատեք գոնե վաղվա օրը ապարդյուն չվատնել:

5. Դուք չեք կարող Ձեր ողջ կյանքն ապրել հանուն ուրիշների

Luces en el bosque - Beautiful Bokeh Photos

Երբ Ձեր կյանքի պատմությունն եք գրում, գրիչը ոչ մի պահ ձեռքից բաց մի թողեք: Հակառակ դեպքում գուցե ինչ-որ մեկը վերցնի գրիչը և իր ուզած ձևով գրի Ձեր կյանքի էջերը: Այնպես վարվեք, ինչպես ամենից լավ կլինի Ձեզ համար: Եթե անգամ Ձեր սիրելի մարդիկ հակադրվեն Ձեր երազանքին, մի՛ հրաժարվեք այն իրականացնելու հնարավորությունից: Լսեք այլոց խորհուրդները, սակայն շարժվեք սեփական խելքով: Այդ դեպքում տարիների խորքից նայելով Ձեր անցած կյանքին՝ Դուք չեք զղջա անդառնալի սխալների համար:

6. Ներումը ապաքինման առաջին քայլն է

Երբեմն մենք ներում ենք մարդկանց ոչ թե այն պատճառով, որ նրանք արժանի են մեր ներմանը, այլ սոսկ այն  պատճառով, որ մենք ինքներս ենք ներում շնորհելու կարիք զգում: Դրանից հետո մենք ավելի մեծ թեթևությամբ ենք առաջ շարժվում, իսկ մեզ պատճառած ցավն ավելի արագ է ապաքինվում:

7. Հաջողության հասնելը հեշտ չէ, սակայն դրան ուղղված ջանքերն ապարդյուն չեն

Նրանք, ովքեր կարողացել են իրագործել իրենց երազանքը, գիտեն, որ դրա համար անսպառ ջանք ու եռանդ, ինչպես նաև մեծ կամքի ուժ է հարկավոր: Երազանքի իրագործման համար պետք է կառչել հույսի շողից անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել