Ինչու՞ ենք մենք գնում ճամփորդական ապահովագրության:

Այն պատճառով, որ օտար երկրներում ցանկանում ես զգալ քեզ ապահովագրված և քանի որ այդպիսին է բոլոր դեսպանատների պահանջը: Սակայն կյանքում պատահում են անսպասելի դեպքեր, որոնք սպառնում են ոչ միայն առողջությանը, այլև կյանքին: Մենք բոլորս գիտենք, որ Եվրոպայում բուժվելը թանկարժեք հաճույք է, բայց եթե ունես ճամփորդական ապահովագրություն, քեզ զգում ես մի քիչ ավելի վստահ: Ցանկանում եմ բոլոր իմ ընկերներին տեղյակ պահել, որ զգուշորեն վերաբերվեն Ինգո Արմենիա ընկերության ապահովագրական փաթեթներին: Նրանք կանեն ամեն ինչ, որ ամբողջ ծախսը Դուք հոգաք ինքներդ՝ շատ անիմաստ տրամաբանությամբ:
Իմ ընտանիքն առաջ կանգնեց մի այդպիսի խնդրի: Չեմ ցանկանում այստեղ բերել հիվանդության բոլոր մանրամասները, ուղղակի նշեմ, որ պայքարը գնում էր կյանքի համար: Փառք Աստծո, պայքարը մենք հաղթեցինք: Բայց Ինգո Արմենիաի ապահովագրությունն այդ պայքարում ոչ մի դեր չունեցավ: Մերժեցին մեր հայտը, մեջբերելով այնպիսի մի անտրամաբանակ պատճառաբանություն, որ արրտակարգ վիճակի հիմք է հանդիսացել բնածին արատը, որի մասին մինչ դեպքի պատահելը ոչ ոք չէր իմացել: Ավելին, արտասահմանում բուժող բժիշկներն իրենք լիարժեք համոզված չէին, որ արատը բնածին է եղել:
Ինգո Արմենիան պնդում է, որ բնածին բնույթի արատ լինելու պաճառով չի կարող հատուցել բժշկական ծախսերը: Ինչ՞ է ստացվում: Պետք է թողնենք մարդու առողջությունը վտանգվի իր կյանքին մահվան սպառնալիքով, այն իսկ պաճառով, որ խնդիրը բնածին է: Մինչդեռ այն դրույթը, որ կյանքին սպառնալու կրիտիկական իրավիճակում ապահովագրական ընկերությունը պետք է օգնության հասնի անկախ հանգամանքներից, կարծես թե արհամարհված է:

Կոչ եմ անում բոլոր ընկերներիս զերծ մնալ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական փաթեթներից և խնդրում եմ բոլորին տարածել այս հաղորդագրությունը:

Շնորհակալություն

‪#‎ingo‬ ‪#‎ingoarmenia‬ ‪#‎insurance‬ ‪#‎travelinsurance‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել