Շնորհավորում եմ դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսական կազմին՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Կրթության և գիտության դերը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: 
Երեխաները ոտք են դնում դպրոց, ստացած գիտելիքների շնորհիվ դառնում ուսանող և ծառայեցնում են իրենց գիտելքներն ի շահ մեր երկրի, մեր պետության բարգավաճմանը:
Այդ ամենի համար դժվարին և պատասխանատու աշխատանք են կատարում մանկավարժներն ու կրթության բնագավառի ներկայացուցիչները, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց:
Գիտելիքը զրահ է՝ բոլոր դժվարությունների դեմ պայքարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել