Tert.am-ը գրում է.

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ առաջ է գալիս հարմարվելու խնդիր, որը դեպրեսիվ վիճակ չէ։ Հոգեբանի մոտ իր երկարամյա գործունեության ընթացքում չի պատահել դեպք, երբ ինչ-որ մեկն այցելի իրեն հետարձակուրդային խնդիրներով։

Սամվել Խուդոյանը նշեց, որ աշխատանքի անցնելով, մարդը զգում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահեր, որն առաջ է գալիս, որովհետև ճիշտ չեն հանգստանում:

«Իսկ ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։ Այն աշխատանքը, որ անում են, դրա հակառակը պետք է ընտրել, այսինքն՝ եթե ակտիվ աշխատանք ես անում, լավ կլինի պասիվ հանգիստ ընտրես»,- խորհուրդ տվեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել