Ուկրաինայի ԿԲ նախկին նախագահ ու վարչապետի նախկին ժմանակավոր պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ Ուկրաիանայի բանկային համակարգը արդեն դե ֆակտո տեխնիկական դեֆոլտի է հասել: Շատ բանկեր հրաժարվում են վերադարձնել քաղաքացիների ավանդներ, իսկ որոշ օտաերկրյա ներդրողներ չեն կարողանում վերադարձնեն իրենց ներդրումները:

Բացի դրանից, գրիվնայի փոխարժեքը օգոստոս ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր հակառեկորդ սահմանեց և օգոստոսի 28-ի դրաությամբ արդեն կամում էր 13,75 գրիվնա՝ 1 դոլարի դիմաց: Ըստ Արբուզովի, տեխիկական դեֆոլտի պաշտոնական «հռաչակումը» զուտ ժամանակի հարց է:

Հիմա տնտեսությունից անցնենք քաղաքականությունն ու պատերազմին: Սա փաստորեն այն է, ինչի մասին գրել է մի քանի օր առաջ՝ Ուկրաինայի տնտեսությունը արագ տեմպերով փլուզվում է ու մոտենում է այն կրիտիկական կետը, երբ ժողովրդական դժգոհությունը կմթագնի թե՛ եղբայրասպան տրամադրությունները, թե՛ ներքաղաքական տարաձայնությունները և Ուկրաինայի ժողովրդի միակ ցանկությունը կլինի պատժել մեղավորներին, այսինքն՝ օլիգրախներին:

Հենց սրա հետ էլ պայմանավորում եմ Արևելքում ապստամբների նաննախադեպ հաջողություններն ու ակտիվացումը, ինչի արդյունքում ապստամբները մի քանի օրում ուղղակի ջուրը լցրեցին ուկրաինական բանակի՝ արյան գնով վաստակած հարաբերական հաջողությունները և արդեն գրեթե շրջապատել են 0,5 միլիոնանոց Մարիուպոլը և գնալով ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում Դոնեցկում և Լուգանսկում:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարճախարչենկոն երեկ արդեն հայտարարել է, որ մոտ օրերս ապստամբները նոր հարձակվողական օպերացիա կիրականացնեն, ուստի բարդ չի հասականել, որ Կիևըի վիճակը գնալաով բարդանալու, իսկ ժողովրդական աջակցությունը գնալով ավելի է նվազելու: Ի դեպ, հենց այդ գործոնի շորհիվ է նաև, որ ապստամբները նման հեշտությամբ են առաջանում:

Այնպես որ, կանխատեսումներս կարծես թե իրականանում են. մինչև հոկտեմբեր ապստամբները տեղային նշանակության մի քանի խոշոր օպերացիաներ կանեն ու հնարավորինս կհեռացնեն ուկրաինական բանակը Դոնեցկ ու Լուգանսկ քաղաքաներից, իսկ հոկտեմբերին, երբ արդեն ուկրաինական բանակից համարյա բան չի մնա (դասալիքության ու ծանր բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով), իսկ խունտայի կողմից վերահսկվող տարածքներում ժողովրդական դժգոհությունը կահսնի կրիտիկական սահմանները, ապստամբները արեն խոշոր գործողությունների կանցնեն ու այդ ժամանակ, նրանց գլխավոր ախոյանը կլինի ոչ թե Կիևը, այլ Կոլոմոյսկին, բայց այս մասին՝ մյուս դասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել