Այսօր Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ջ. Ուորլիքը ազեր-կոյունլուների լրատվական գործակալություններից մեկին հայտնել է, որ Ուէլսում՝ սեպտեմբերի 4-5 տեղի ունենալիք ՆԱՏՈ-ի գագաթաժողովին, «կարող» է հադիպեն ՀՀ և ԱՀ նախագահները... Կամ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Սրանով «արևմուտքը» ցույց է տալիս որ «խանդում » է և դժգոհ է Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից և ցանկանում է մի այդպիսի հանդիպում կազմակերպել իր սեփական հարթակներից մեկում...Այսպիսով, հօդս են ցնդում թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ այն պաշտոնյաների հայտարարությունները, որ չնայած ունեցած հակասություններին աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների առումով, ՌԴ և «Արևմուտքը» համագործակցում են ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում... Երկուստեք «նախանձը» մի կողմից Մոսկվայի, մյուս կողմից՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև, կարող է մեծ արհավիրքների պատճառ դառնալ տարածաշրջանի համար...Դա շատ լավ երևաց այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ տեղի ունեցավ իրավիճակի սրում հայ-ազերիական շփման գծի երկայնքով՝ Արցախում և ՀՀ սահմաններում... Էլի էին հանդիպում կազմակերպում...Այս անգամ այն պետք է տեղի ունենար Փարիզում...և Ալիևը որոշեց այդ հանդիպումից առաջ ցույց տալ բոլորին թուրք-օղուզների ՈՒԺԸ և ՎՃՌԱԿԱՆՒԹՅՈՒՆԸ: Սակայն ազերիները խայտառակ պարտվեցին, Փարիզի հանդիպումը ձախողվեց,իսկ Վ.Վ.Պուտինը ստանձնեց "խաղաղության աղավնու" դերը...Հիմա "Եվրոպան" պահանջում է իրենը, որ հաշիվը դառնա 1-1...
Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահների հանդիպումից կամ տարածաշրջան ժամանող պատվիրակություններից առաջ ազեր-կոյունլուները միշտ սրում են իրավիճակը շփման գծում, մեր բանակը պետք է շատ զգոն լինի և կանխի ամեն տեսակի ոտնձգություններ՝ մեծ վնասներ պատճառելով հակառակորդին, որպեսզի Ալիևը այս անգամ էլ վազեվազ գնա «նոր» միջնորդների մոտ ու բողոքվի մեզանից և իր բախտից, ինչպես դա արեց Սոչիում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել