Մի ծառերի այգի`ծովի նման խորը, ծիածանի նման հազվագյուտ` ծփում է իմ մեջ:
Մի ծառերի այգի`բուսնել է իմ մեջ, բարձրացրել հոգիս, մի տեսակ , բնական եմ դարձել ես նրա մեջ:
Այդ ծառերի մեջ `ապրում են մարդիկ, ակեղծ ու անհրաժեշտ մարդիկ, արտասովոր ու ամենափոքր մարդիկ:
Այդ ծառերը ծայրաստիճան ծռմռվել են իմ մեջ և ծիածանը `ծակելով հոգիս` լցվում է ծովի մեջ:
Այդ ծառերի տերևները չորանում են`թափվում իմ մեջ`թավալվում հոգուս հատակին ու թափառում իմ դատարկված անտառի մեջ:
Տերևները թափվում են ու կուտակվում` հոգիս ծանրացում ու ավելի խոռտակում…
Ծառերը մաշվում են ու մառախուղը` մթագնում է միտքս,մոմերը մարում են ու մարդիկ մեռնում են իմ մեջ :
Ուզում եմ այրել ու ավիրել անտառն այդ`այդքան կարևոր ու այդքան անպետք դարձած, այդքան թակարժեք ու այդ քարի պես ծանրացած:
Մի ծառերի այգի`ոչնչացավ իմ մեջ, մի ակնթարթում, առանց ափսոսանքի, որովհետև նրաց հետ`ոչնչացա և ես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել