Մեկն իր երկիրը խանութների և տաքսիների գներով է չափում, մյուսը՝ այստեղ ներդրած ժամանակով ու նյարդերով:
Մեկն իր երկրում տիրող անօրինության փաստով վշտանում է, մյուսն՝ ուրախանում ու դրանից օգտվում:
Մեկն իր Հայրենիքը հարուստ անցյալով արժևորում է, մյուսն՝ անորոշ ապագայով՝ արժեզրկում:
Մեկի համար հայրենասիրության օրինակ է տեղական արտադրության օլիգարխի անմարդկային արարքների մասին հիշողություններին որպես հակակշիռ արվող բարեգործությունը, մյուսի համար՝ ցեղասպանության ժամանակ հայկական գրերը սեփական կյանքի գնով փրկելը:
Մեկի համար հայրենասիրություն է տարին մեկ անգամ Հայաստան գալը, մյուսի համար՝ այստեղից չգնալը:
Հ.Գ. Հայրերի երկիրը սիրելու համար պետք է հայրական զգացում ունենաս, այսինքն՝ մեծի ինքնագիտակցություն և պատասխանատվության զգացում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=573813472747869&id=100003576633868&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել