Բարեբախտաբար, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական հոսքերի պակս չի զգացվում: Թմրանյութերի սոսկալի ազդեցության մասին բազմիցս հոդվածներ են տպագրվել և իրազեկող բնույթի միջոցառումներ անցկացվել: Եթե նախկինում մարդիկ այնքան էլ լավ տեղեկացված չէին թմրամիջոցների կործանարար ազդեցության մասին, ապա ներկայումս համացանցի շնորհիվ ավելի ու ավելի շատ մարդիկ են իրազեկվում դրա մասին: Այնուամենայնիվ, թմրամոլությունը շարունակում է մտահոգիչ խնդիր մնալ և մարդկանց կախվածությունը թմրամիջոցներից չի նվազում: Վերջերս իրականացված From Drugs to Mugs (բառացի՝ թմրանյութերից մինչև բանտային լուսանկարներ) անունը կրող նախագիծը մեկն էր այն բազմաթիվ միջոցառումներից, որոնք միտված են բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակը և հետ պահել նրանց թմրանյութերի օգտագործումից: Այստեղ ներկայացված են տարբեր տարիներին նկարված բանտային լուսանկարներ: Այս ֆոտոշարքից կարելի է առնվազն երկու կարևոր հետևություն անել. նախ՝ թմրամոլների շրջանում բարձր է բազմակի անգամներ ճաղերի հետևում հայտնվելու հավանականությունը, և երկրորդ՝ հաշված ամիսների կամ տարիների ընթացքում նրանք անճանաչելիորեն այլակերպվում են:     

before-after-pics-drug-abusers4

before-after-pics-drug-abusers6

 

before-after-pics-drug-abusers7

before-after-pics-drug-abusers2

before-after-pics-drug-abusers3

before-after-pics-drug-abusers20

before-after-pics-drug-abusers14

before-after-pics-drug-abusers19

before-after-pics-drug-abusers13

before-after-pics-drug-abusers17

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել