Մոտ 20 օր առաջ մարդիկ կային, որ բերանները փրփուր առած, համոզում էին, որ օրեկան տասնյակ զոհեր ենք տալիս: Ասում էին դու չգիտես ՊՆ-ն թաքունա պահում: Շատերը հասկանում էին, որ անհնար է Հայաստանի պես բաց ինֆորմացիոն դաշտ ունեցող երկրում, որտեղ սոց ցանցերը համարյա բոլորին հասանելի են, թաքուն պահել բազմաթիվ զոհերի առկայությունը, իսկ ոմանց ավանակը կապրոնից էր և օրեկան 10 լիտր կաթ էր տալիս. այդպես էլ չհավատացին: Անհավատներ ջան, բա ուր են էդ դիակները, բա ինչի չեն ջրի երես դուրս գալիս? զգացիք, որ մանկապարտեզի երեխաների եք նման, երբ ամեն բամբասանք ու ապատեղեկատվություն ընդունում եք, որպես դոգմա: Տեսաք, որ ՊՆ-ն չէր խաբում? տեսաք,որ մանկամտորեն կերել էիք ադրբեջանական քարոզչության կորեկը?: Գոնե այս ամենը դաս լինի,որ հետագայում ձեզ չպահեք մանկապարտեզի երեխայից ել միամիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել